News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե մանր ինֆորմացիայի վերցնելով կարող ենք ուրիշ նպատակ լուծել, բայց իրականում այս համաճարակի տարածումը չենք կարողանալու որեւէ առումով կանխել, ավելի լավ է, մենք մի քիչ մարդու իրավունքների ազատությունների սահմանափակման ավելի նրբանկատ մոտենալ։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցին։

«Պարոն Բադասյանն իր խոսքում հնչեցրեց «Big data» մասին։ Դրա իմաստն այն է, որ ինֆորմացիան հավաքվում է բոլոր հնարավոր տեղերից, անգամ մանրուք թվացող տվյալներն են հավաքագրում ու որոշակի ալգորիթմների միջոցով այդ մարդու հնարավոր վարքագծի մասին տեեկություններ ու ենթադրություններ են գեներացվում։ Այդ առումով կարող է անգամ աննշան թվացող ինչ-որ մի նամակի փաստը թույլ տա, որ այդ ենթադրությունները կամ եզրակացությունները լինեն։ Նույն կերպ աշխատում են սոցիալական ցանցերը, դա ոչ թե դավադրությունների տեսություն է, այլ ֆեյսբուքում հասարակ մի քանի լայք դնելը կարող ձեր մասին այնքան ինֆորմացիա տա որոշակի խմբերի, որոնց մասին դուք չեք էլ կասկածում. լայք դնելը, չեկին լինելը, նկար գցելը եւ այլն։ Այսօր մենք երբեմն առանց գիտակցելու տոտալ վերահսկողության տակ ենք՝ մեր վարքագծի պատճառով»,- ասաց Թունյանը։

Բաբկենը Թունյանը նշեց, որ այստեղ նաեւ այլ հարց է առաջանում՝ արդյոք Կառավարությունը ունի՞ այդ տեխնիկական հնարավորությունները, որ կարողանա այդ ամբողջ  ինֆորմացիան մշակել.

«Կարծում եմ, որ նման իրավիճակներում պետք է որոշակի իրավունքների սահմանափակման գնանք, բայց դա պետք է անենք շատ բալանսավորված։ Եթե ինչ-որ բանի կարիքը չկա կամ ինչ-որ բանը մենք այսպես թե այնպես չենք կարողանալու գեներացնել էֆֆեկտիվ պրոդուկտի, դա պարզապես կարելի է հանել։ Եթե մենք մանր ինֆորմացիայի վերցնելով կարող ենք ուրիշ նպատակ լուծել, բայց իրականում այս համաճարակի տարածմանը չենք կարողանալու որեւէ առումով կանխել, ավելի լավ է, մենք մի քիչ մարդու իրավունքների ազատությունների սահմանափակման ավելի նրբանկատ մոտենալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ