News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցների մասին իրազեկվածության կարեւորության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ փոքրամասնությունների լեզուներով օնլայն ուսուցման մասին:

Հայտարարության համաձայն՝ այժմ «աշխարհի շատ երկրներ, այդ թվում Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունները, բախվել են աննախադեպ պանդեմիայի հետ»:

Մի քանի շաբաթվա ընթացքում երկրների կառավարություններն աստիճանաբար կորոնավիրուսի դեմ պայքարի լայն ոլորտ կներդնեն՝ նշում են փորձագետները՝ հավելելով, որ բժշկական փորձագետները եւ համապատասխան մարմինները  ազգային, տարածաշրջանային կամ տեղական մակարդակով նշում են, որ խորհուրդ տրվող միջոցների միայն խիստ պահպանման դեպքում հնարավոր է վերահսկել վիրուսի տարածումը:

Սակայն հայտարարության համաձայն՝ «ողջունելով ձեռնարկվող քայլերը, հարկ է նշել, որ երկրները չեն փոխանակվում սիստեմատիկ ինֆորմացիայով, սկզբունքներով կամ խորհուրդներով երկրի պաշտոնական լեզվից տարբերվող լեզուներով: Դա նաեւ վերաբերում է ավանդական տարածաշրջանային լեզուներին կամ փոքրամասնությունների լեզուներին, որոնցով խոսում են համապատասխան երկրներում»:  

Հայտարարության համաձայն՝ այդ լեզուներով իրազեկումը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները կրողների բարեկեցության համար:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ազգային փոքրամասնությունները հասարակության անքակտելի մասն են:

Փորձագետները նշել են նաեւ, որ որոշ պետություններ դիմում են օնլայն ուսուցմանը կամ հեռուստատեսության միջոցով ուսուցմանը: Սակայն դեպքերի մեծամասնությունում ուսուցումը սահմանափակվում է պաշտոնական լեզուներով, հաշվի չի առնվում աշակերտների պահանջները, որոնք կրթություն են ստանում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով: «Նման մոտեցումը կարելի է համարել ոչ միայն Խարտիայի պարտավորություններին հակասող, այլ նաեւ խտրական»,- նշել են փորձագետները:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ