News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովը կաջակցի իր գործընկերներին եւ 140 մլն եվրո կհատկացնի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կենսակայն կարիքների համար:

Ի հավելումն սրա՝ Եվրահանձնաժողովը 700 մլն եվրոյի օգնության արդեն գոյություն ունեցող գործիքների օգտագործումը կվերաուղղի համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացմանը:

Ինչպես նշել է ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին, ԵՄ-ն հնարավոր ամեն ինչ կանի, որ մեղմի կորոնավիրուսի բռնկման ազդեցությունն այս դժվարին ժամանակներում, որը վերապրում է ոչ միայն ԵՄ-ն, այլ նաեւ Եվրամիության գործընկեր երկրները:

Հանձնաժողովը կարձագանքի անհետաձգելի կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքերի եւ սարքավորումների մատակարարումներին, ինչպիսին են օդափոխիչները, լաբորատոր հավաքածուները, դիմակները, պաշտպանիչ ակնոցները, խալաթները եւ պաշտպանիչ հանդերձանքը: Եվրոպական հանձնաժողովը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ եւ 30 մլն եվրո է հատկացնում, որ առաջիկա շաբաթներին անհրաժեշտ նյութերը համատեղ գնվեն եւ արդյունավետորեն բաշխվեն 6 երկրների առողջապահական համակարգերի միջեւ: Դրանից բացի, այդ միջոցները ուղղվելու են առողջապահության ազգային համակարգերի աջակցությանը՝ բժշկական եւ լաբորատոր անձնակազմի կրթության եւ բնակչության լայն շերտերի տեղեկացվածության բարձրացման միջոցառումների անցկացման համար:

Հանձնաժողովը նաեւ ոչ մեծ դրամաշնորհների տեսքով ավելի քան 11,3 մլն եվրո է տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Հանձնաժողովը սերտորեն համագործակցում է միջազգային ֆինանսական ինստիտուտների եւ ԵՄ անդամ երկրների համապատասխան ֆինանսական ինստիտուտների հետ՝ ապահովելով համակարգված պատասխան, այդ թվում՝ ե՛ւ փոքր, ե՛ւ միջին բիզնեսին:

Հանձնաժողովը 100 մլն եվրո չափով աջակցության նոր ծրագիր է գործարկում՝ օգնելու համար փոքր եւ միջին բիզնեսին, ինչպես նաեւ օժանդակություն ցույց կտա փոքր եւ միջին բիզնեսին տեղական արժույթով 200 մլն եվրոյի վարկային գծերն ու դրամաշնորհներն ավելի արագ ստանալու հարցում, այդ թվում՝ բիզնեսի վերաբերյալ EU4 նախաձեռնության շրջանակում:

Դրանից բացի, ներկայիս ճգնաժամի պայմաններում ԵՄ-ն մոբիլիզացրել է ռիսկերի դեմ պայքարի իր հիմնական գործիքը՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը՝ 1,55 մլրդ եվրո ընդհանուր գումարով, որից 500 մլն եվրո հատկացվելու է ԵՄ հարեւան երկրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ