News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պարոն նախարար, կարո՞ղ է՝ ինչ-որ բան գիտեք, որ մենք տեղյակ չենք: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

«Իմ մոտ տպավորություն է, որ մենք նոր տեղեկատվություն ունենք, որ վիրուսը զանգերի միջոցով է փոխանցվում: Անկեղծ ասած, անհասկանալի է, թե ինչ է նշանակում, որ մենք ամբողջ բնակչության հեռախոսային, էլեկտրոնային շփումները ֆիքսում ենք նրա համար, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց շփումների շրջանակը բացահայտենք: Ես կհասկանայի, եթե միայն այդ մեկուսացման ցուցակ ստացած անձանց տեղաշարժի էլեկտրոնային քարտեզը կազմվի, որ տեսնենք ֆիզիկական եւ սոցիալական հեռավորությունը չպահպանելով ինչ շփումներ են եղել: Դա հասկանալի է եւ կարծում եմ՝ այստեղ կոնսենսուս կա: Ի՞նչ է նշանակում՝ բոլոր զանգերը ֆիքսել: Ավելին, ֆիքսվում է նաեւ զանգերի տեւողությունը: Դա ի՞նչ առնչություն ունի վիրուսի տարածման հետ: Չգիտեմ, թե որեւէ պատգամավոր կա՞, որ համոզեցիք»,-ասաց պատգամավորը:

Նա խնդրեց անդրադառնալ նաեւ հետագայում այդ տվյալների ոչնչացման եւ նպատակային օգտագործման խնդրին. «Որպես երաշխիք վկայակոչում ենք քրեական պատասխանատվությունը, որ սահմանված է: Կա տուգանք՝ 50-100 հազար դրամ: Այսինքն դուք համարում եք, որ դա համաչափ է մարդու իրավունքների նման ոտնահարման դեպքում հնարավոր ոչ նպատակային օգտագործման կամ չոչնչացնելու հետեւանքների հե՞տ»:

ԼՀԿ ներկայացուցիչը նկատեց, որ բուժհաստատությունները տեղեկատվություն են տալիս նաեւ թեստավորված անձանց մասին. «Եթե մարդը թեստ է տվել ու բացասական է եղել, դա ի՞նչ հետաքրքրություն է ներկայացնում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ