News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումնասիրելու, բազան վարելու, դրանք նույնականացնելու, մարմնից մարմին փոխանցելու համար, իսկ մեր երկիրն այսօր գտնվում է սոցիալտնտեսական լուրջ ճգնաժամի մեջ: Այս մասին ԱԺ-ում համաճարակի հետեւանքով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես առաջարկում ենք, որ թե նման լուծումներ բերենք խորհրդարան, այլ լուծումներ բերենք, որ օրինակ, մարդիկ, որոնք վարձով են բնակվում, նրանց իրենց տներից հանում են, կառավարությունը առաջարկություն ունի՞ այդ մարդկանց: Մարդկանց վարկերը վճարելու հարցը մնացել է օդում կախված: մարդիկ, որոնք պգրանցված աշխատող չեն եւ պետական աջակցությունից չեն օգտվելու, սովի են մատնվելու, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն, իսկ մենք էդ խնդիրները թողած, եկել, ասում ենք՝ եկեք հեռախոսներով մարդկանց տեղորոշենք, այն դեպքում, երբ 400-ն անցել է հիվանդների թիվը»,- ասաց նա:

Անդրադառնալով կառավարության հանդեպ վստահությանը, Մարուքյանն ասաց. «Ամբողջ կառավարությունը, իշխող խմբակցությունը, բոլորն ունեն Viber, WotsApp եւ այլ ծրագրերը եւ դրանով են երկրի ներսում խոսում: ինչո՞ւ, բա դուք չեք վստահո՞ւմ ձեր համակարգերին, ինչո՞ւ եք այդ համակարգերով խոսում: Հետեւաբր, վստահության հարցն էլ իր մեջ պրոբլեմ ունի»:

Մարուքյանն առաջարկեց լուրջ մտածել այս պահին աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ. «Այս նախագծին «Լուսավոր Հայաստանը» դեմ է, մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ այն դեպքում, երբ այն ունի զրոյական ազդեցություն համավարակի տարածման հետ կապված, հետեւաբար «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու»,- ընդգծեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ