News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նույնիսկ ներկայիս պայմաններում արժեքավոր բիզնեսը չի կարող փակվել: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա հավելեց, որ եթե այսպիսի կարճ ժամանակահատվածում բիզնեսը կարելի է լուծարել, ապա դա կասկածներ է հարուցում այն մասին, որ ստեղծված իրավիճակը միայն առիթ է, որ տնտեսվարողն իր գործը փակի: «Ցանկացած միջոցառում, նույնիսկ սոցիալական, կրելու է միայն ձեւական բնույթ, եթե ուղղված չէ զարգացմանը: Դրամաշնորհների ու սուբսիդիաների տեսքով տնտեսական օգնությունը արդյունավետ է միայն կարճաժամկետ հեռանկարում: Բիզնեսին աջակցությունը պետք է ուղղված լինի զարգացմանը, այլ ոչ թե գոյատեւմանը»,- նշեց պաշտոնյան:

Գրիգորյանը հավաստիացրեց, որ իշխանությունները շուտով կհայտարարեն, թե փոքր բիզնեսի որ սուբյեկտներին են հասանելի լինելու արտոնյալ վարկերը: «Առաջարկված միջոցառումների սուբսիդավորման եւ համաֆինանսավորման ծրագրերի  տոկոսադրույքները հազիվ թե 6 տոկոսից ավելի լինեն: Ըստ գյուղատնտեսության աջակցության ծրագրի տոկոսադրույքը առավելագույնը լինելու է 14 տոկոս»,- պարզաբանեց նա:

Փոխվարչապետի խոսքով՝ պետության գործողությունները պետք է լինեն համընդգրկուն, հաշվի առնելով, որ կա բժշկական վերազինման, բնական ապրանքաշրջանառության ապահովման եւ այլ խնդիրներ: «Առայժմ Հայաստանի Կառավարության, ինչպես նաեւ աշխարհի մյուս կառավարությունների որոշ որոշումներ կրում են նաեւ իրավիճակային բնույթ»,- ամփոփեց Մհեր Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ