News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը չի հրաժարվի իր թշնամական քաղաքականությունից՝ չնայած երկու երկրների առաջնորդների «հատուկ հարաբերություններին»։ Այս մասին, հղում կատարելով հյուսիսկորեական պաշտոնյային, հայտնում է ԿԿՏԳ-ը։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խափանում է երկխոսության վերադառնալու Հյուսիսային Կորեայի պատրաստակամությունը, եւ քննադատվում են Փհենյանի հանդեպ պատժամիջոցների վերաբերյալ նրա վերջերս արած արտահայտությունները։

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ բոլոր երկրները պետք է միասնաբար կոչ անեն Փհենյանին վերադառնալ բանակցությունների եւ շարունակեն դիվանագիտական ու տնտեսական ճնշում գործադրել երկրի վրա։

«Աշխարհը չգիտի, թե ինչու են ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի հարաբերությունները խառնվում՝ չնայած երկու երկրների առաջնորդների հատուկ հարաբերություններին»,- նշել է գործակալությունը։

Հյուսիսային Կորեան մարտի 22-ին հայտարարել էր, որ ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին՝ ի նշան «հատուկ եւ շատ ամուր անձնական հարաբերությունների» երկու առաջնորդների միջեւ՝ չնայած վերջերս տեղի ունեցած տարաձայնություններին։

Փհենյանը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահը նամակում գրել է, որ ինքը տպավորված է իր ժողովրդին կորոնավիրուսից պաշտպանելու հյուսիսկորեացի առաջնորդի ջանքերով։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից հսկայական հրթիռների փորձարկումը նախօրեին հաջող է անցել։

Կիրակի օրը Հյուսիսաային Կորեան երկու բալիստիկ հրթիռ էր արձակել իր արեւելյան ափի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ