Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր սերնդի թեսթային հավաքածուներ, որոնք 3 ժամում մեծ ճշգրտությամբ հայտնաբերում են COVID-19-ը, հայտնում է Mehr-ը։
Թեհրանում բացման արարողության ժամանակ նախարարության ներկայացուցիչը՝ բրիգադային գեներալ Ամիրին, նշել է, որ թեսթերը կորոնավիրուսը 98% ճշգրտությամբ են որոշում, ինչը հաստատվել է առողջապահության նախարարության կողմից։
Նրա խոսքերով՝ թեսթերն ամբողջությամբ արտադրվել են Իրանում, ինչը նշանակում է, որ դրանց զանգվածային արտադրությունը, որն արդեն սկսվել է, կշարունակվի մեծ արագությամբ՝ բավարարելու համար Իրանի ԶՈՒ-ի, բժշկական հատվածի եւ նույնիսկ այլ երկրներ արտահանման պահանջարկները։
Իրանի ՊՆ-ն երկրում վիրուսի բռնկման առաջին օրերից սկսել է դիմակների, ախտահանող միջոցների եւ պաշտպանական հագուստների զանգվածային արտադրությունը։
Վերջին տվյալներով՝ Իրանում կա կորոնավիրուսով վարակման 41 495 հաստատված դեպք, 2575 մարդ մահացել է, 13 911 մարդ՝ ապաքինվել։