News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում բարձրացրել են կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը կրկնակի խախտելու տուգանքը, հաղորդում է RFI-ը։ Ըստ վարչապետ Էդուար Ֆիլիպի, արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի եւ Անդրծովյան տարածքների նախարար Անիք Ժիրարդենի ստորագրած որոշման՝ կարանտինը կրկնակի խախտելու տուգանքը, որը կատարվել է առաջին խախտումից 15 օրվա ընթացքում, այսուհետ կազմում է 200 եվրո (135-ի փոխարեն)։

Դրա վճարումն ուշացնելու դեպքում գումարը հասնում է 450 եվրոյի (375-ի փոխարեն)։

Ընդ որում՝ առաջին անգամ կարանտինը խախտելու համար նախատեսված տուգանքը մնացել է անփոփոխ՝ 135 եվրո։

30 օրվա ընթացքում կատարված չորս խախտման համար սպառնում է 3750 եվրոյի չափով տուգանք եւ մինչեւ 6 ամիս տեւողությամբ կալանավորում, պարզաբանում է francetvinfo-ը։

Ֆրանսիայում կարանտինը գործում է արդեն շուրջ երկու շաբաթ՝ մարտի 17-ից։ Այն կպահպանվի առնվազն մինչեւ ապրիլի 15-ը։

Կարանտինի կանոններով՝ պետք է լրացնել հատուկ ձեւաթուղթ, որը հասանելի է ՆԳՆ կայքում՝ նշելով տնից դուրս գալու ժամն ու պատճառները։

Մարտի 27-ին Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ ոստիկանության եւ ժանդարմերիայի աշխատակիցները ստուգման նպատակով կանգնեցրել են շուրջ 3.7 միլիոն մարդու եւ դուրս գրել ավելի քան 225 հազար տուգանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ