News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Ընդգծելով, որ համաճարակի զսպումը հնարավոր եղավ Չինաստանի կառավարության վճռական միջոցառումների, ինչպես նաեւ ժողովրդի անխոնջ ու անձնազոհ նվիրման շնորհիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ եւս ապացուցեց, որ միջազգային ընկերակցությունն ու համերաշխությունը նման գլոբալ մարտահրավերներին դիմակայելու միակ արդյունավետ միջոցն են, քանի որ աշխարհի որեւէ տարածաշրջան չի կարող զերծ մնալ վարակի տարածումից»:

Կարեւորելով Չինաստանի հետ ավանդական սերտ համագործակցության հետեւողական ամրապնդումն ու խորացումը՝ նախագահ Սարգսյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնել Չինաստանի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման եւ հաղթահարման ուղղությամբ Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող օժանդակության համար:

Հայաստանի համար ուսանելի համարելով Չինաստանի փորձը վարակի տարածումը կանխարգելելու եւ հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում՝ նախագահ Սարգսյանը միեւնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Չինաստանի կողմից Հայաստանին հետագա օժանդակության ցուցաբերումը սարքավորումների, համապատասխան պարագաների, ինչպես նաեւ մասնագիտական օժանդակության ձեւով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Սանկտ Պետերբուրգում հանրային միջոցառումների ժամանակ դիմակ կրելու ռեժիմ է մտցվել
Ռոսպոտրեբնադզորի վարչության տվյալներով, վերջին չորս շաբաթվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում ՍՇՀ-ի և գրիպի դեպքերն աճել են 87,1%-ով, COVID-19-ով հիվանդացությունն աճել է 62,4%-ով, իսկ արտահիվանդանոցային  թոքաբորբի աճը կազմել է 35,3%:
Ամենաշատ