News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Բոլորս հասկանում ենք, որ այս համաճարակից հետո Հայաստանը լինելու է նոր իրավական իրականության մեջ, եւ վիճարկելի չէ այն հարցը, որ մարդու իրավունքների սահմանափակման կոնցեպտը նույնպես փոփոխությունների է ենթարկվելու եւ արդեն իսկ ենթարկվում է: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Ես մշտապես եղել եմ, կամ եւ կմնամ պանդեմիայի դեմ պայքարի ավելի կոշտ միջոցների կիրառման կողմնակից, բայց միջոցառումը պետք է լինի կոշտ եւ արդյունավետ: Եթե այն միայն կոշտ է, ապա չի համապատասխանում այն չափանիշերին, որոնք նախատեսվում են իրավական նորմերով Սահմանադրությամբ ստանձնած միջազգային պարտավորությանը:

Հարգելի գործընկերներ, չեմ բացառում, որ ինչ-որ փուլում այլեւս անհրաժեշտ լինի օգտագործել հեռահաղորդակցության միջոցները, որը պետք է օգտագործվի՝ որպես վերջին հնարավորություն: Հասե՞լ ենք այդ փուլին, ես չգիտեմ, ես այդ մասնագետը չեմ»,-ասաց Վարդանյանը:

Նա անդրադարձավ նաեւ կորոնավիրուսով վարակվածներին՝ նշելով. «Ժողովուրդ ջան, կորոնավիրուսով վարակվածները հանցագործներ չեն, նրանք չեն ուզում թաքցնել ինչ-որ բան, գողոնը չեն տանում, որ ինֆորմացիա չկարողանան փոխանցել:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ պատկան մարմիններն իրավունք ունեն իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հանգիստ ուսումնասիրել, տալիս եմ իմ համաձայնությունը: Գուցե մենք այս փուլն էլ պետք է անցնենք, նոր գնանք առաջ»,- եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ