News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Ստորեւ ներկայացնում ենք դիմում ամբողջությամբ.

«Հարգարժա՛ն պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկած հակաճգնաժամային միջոցառումները համարժեք չեն ճգնաժամի խորությանն ու տեւողությանը։ Արեւմտյան կառավարություններն արձագանքում են համաճարակին ՀՆԱ-ի 5-10%-ի հասնող տնտեսական խթանման փաթեթներով։ Կառավարության հակաճգնաժամային փաթեթի ֆիսկալ կշիռն առնվազն տասն անգամ անհամարժեք է։

Կառավարության 5 կետանոց միջոցառումների փաթեթը հիմնականում բաղկացած է վարկերից, իսկ բուն բյուջետային ծախսը (գրանտներ, նպաստներ, տոկոսների սուբսիդիա) չնչին թիվ է, որը ՀՆԱ-ի 1%-ն էլ չի կազմում։

Այս պահին ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճգնաժամը դիմավորում է վերջին 3 տարիներին կուտակված բյուջետային շուրջ 350 մլրդ դրամ (ՀՆԱ-5%) խնայողություններով, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ավելի քան 2 մլրդ դոլարի պահուստներով։ Սա հնարավորություն է տալիս սկսել մասշտաբային հակաճգնաժամային ծախսեր՝ առանց ինֆլյացիայի եւ ֆինանսական անկայունության ռիսկի։

Հայաստանի տնտեսությունը հիմնված է մասնավոր սպառման վրա, որն էլ ամենածանր հարվածն է ստացել։ Աշխատանքի շուկայի մասնակիցների մեծ մասը դե ֆակտո անպաշտպան է։

Որքան էլ խուսափենք «օրավարձով աշխատող» ձեւակերպումից, ունենք փաստ, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվել են եկամտի միակ աղբյուրից։ Այսօր լավագույն պահը չէ մեր ժողովրդի մասը կազմող այդ խմբից պարզաբանումներ պահանջելու, թե ինչու իրենց աշխատանքային հարաբերությունները գործատուի հետ պատշաճ կարգով ձեւակերպված չեն։ Դրան կարելի է անդրադառնալ ապագայում։ Այսօր մարդիկ անտանելի դժվարության մեջ են եւ պետության ուղղակի օգնությունը պարտադիր է։

Նույնիսկ այն բիզնեսները, որոնք իրենց աշխատողներին պատշաճ կարգով գրանցել են, ակնհայտ է, որ այժմ ունեն խնդիր իրենց «տուն ուղարկված» աշխատողների աշխատավարձերը վճարելու։ Այս դեպքում կառավարությունը պետք է քննարկի կա՛մ անմիջապես աշխատողներին կանխիկ հատկացումների, կա՛մ այդ բիզնեսներին աշխատավարձերի ծախսը գոնե 50-70%-ով փոխհատուցելու խնդիրը։

Փոքր եւ միջին բիզնեսի համար անհրաժեշտ է նաեւ քննարկել հասցեական հարկային արձակուրդի հնարավորությունը։ Հարկային չվճարումների տույժերն ու տուգանքները մտածված են ստանդարտ իրավիճակների համար եւ այս պայմաններում չափազանց պատժիչ են ու ոչ կիրառելի։

Արտագնա աշխատողների մասին հիշենք, որ երկու եւ ավել տասնամյակ հիմնականում Ռուսաստանի Դաշնություն աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներն ապահովել են երկիրը տարեկան 1-1.5 մլրդ դոլար արժութային մուտքերով։ Տարիներ շարունակ նրանք երկրի փաստացի թիվ 1 «արտարժույթ բերողներն» են եղել։ 20-25 տարվա մեջ այս մեկ անգամը պետությունը կարող է այդ օջախների կողքին կանգնել, քանի դեռ աշխատող ու պետությունից երբեք ոչինչ չպահանջող այդ մարկանց մուտքը ռուսական եւ աշխատանքի մյուս շուկաներ փակ է։

Երկիրը կարիք ունի տնային տնտեսություններին (այն է՝ օջախներին) եւ փոքր բիզնեսին պետական բյուջեից կանխիկ հատկացումների աննախադեպ ծավալի, ինչը կփոխհատուցի առաջիկա 2-3 ամիսների համար նրանց կորցրած եկամուտների առնվազն 50%-ը։

Առաջարկում ենք, որպեսզի ֆինանսների նախարարությունը եւ էկոնոմիկայի նախարարությունը համատեղ գնահատեն տնային տնտեսությունների (օջախների) եւ փոքր բիզնեսի կորցրած եկամուտները եւ դրանք մասնակի փոխհատուցելու բյուջետային հնարավոր ծախսերի ծավալը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին կոչ ենք անում վարկառուների հետ անօգուտ հեռակա բանավեճերի մեջ մտնելու փոխարեն՝ վերադառնալ իր մանդատին եւ կառավորությանը տալ հրապարակային առաջարկություն՝ բյուջետային դեֆիցիտի եւ խթանող միջոցառումների հնարավոր ծավալի եւ ուղղությունների վերաբերյալ, ինչով եւ զբաղված են մեր կենտրոնական բանկի արեւմտյան գործընկերները։

Հուսով ենք, որ կենտրոնական բանկում գիտակցում են, թե կառավարության բյուջետային զսպվածությունը նույնքան մեծ ռիսկ է բանկային համակարգի եւ ֆինանսական կայության համար, որքան վարկառուների վարքագիծը։

Եզրափակելով՝ մեկ անգամ եւս ընդգծենք, որ վարկային մարումների, կոմունալ վճարների, հարկային մուտքերի անխափան հոսքն ապահովելու համար անհրաժեշտ են իրավիճակի դրամատիզմին համարժեք բյուջետային ծախսեր։

Շնորհակալություն համագործակցության համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ առաջին տիկինը հիվանդացել է COVID-19-ով
Նա հանգստանում էր նախագահ Ջո Բայդենի հետ Հարավային Կառոլինայում, երբ երկուշաբթի նրա մոտ ախտանիշներ են հայտնվել․․․
Օգոստոսի 8-14-ը հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ
Օգոստոսի 14-ի դրությամբ՝ կատարվել է 2 236 530 պատվաստում…
Կիմ Չեն Ընի քույրը սպառնացել է ոչնչացնել Սեուլի իշխանություններին, եթե կորոնավիրուսը ներթափանցի Հյուսիսային Կորեա
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը «հանդիսավոր կերպով հայտարարել է» Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին․․․
Կիմ Չեն Ընի քույրը հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հիվանդացել է COVID-19-ով
Թեեւ նա ծանր հիվանդ էր, բարձր ջերմություն ուներ, բայց ոչ մի րոպե թույլ չտվեց իրեն պառկել․․․
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին
Կիմ Չեն Ընը հանդիսավորապես հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին...
1849 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 2 մարդ է մահացել
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2161 (+495) մարդ, կատարվել է 3 165 287 թեստավորում…
Ֆոտոռեպորտաժներ