News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կառավարությունը համապատասխան մեխանիզմներ է մշակել տուրիզմի ոլորտում մասնավոր հատվածին աջակցելու համար: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այս ոլորտն աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով առավել շատ է տուժել:

«Կարելի է ասել, որ ներկայումս տուրիստական այցելությունների ցուցանիշները զրոյական են, ուստի այս հատվածը համարվում է ավելի խոցելի: Սրա հետ կապված Կառավարությունն առաջարկել է աջակցության տարբեր մեխանիզմներ: Առաջին միջոցառումը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին թույլ է տալիս վարկավորում եւ 50 տոկոսով պետական աջակցություն ստանալու հայտեր ներկայացնել: Այդ փողը կարող է ծախսվել աշխատակիցների աշխատավարձերի, հարկերի, տուրքերի վճարման եւ այլ պարտադիր վճարումների համար, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների վճարման համար»,- նշեց Սաֆարյանը:

Նա հիշեցրեց նաեւ ավելի վաղ մշակված միջոցառումների մասին, որոնց շնորհիվ փոքր եւ միջին ընկերությունները, այդ թվում՝ տուրիզմի ոլորտում զբաղված, որոնք գործում են մեկ տարուց ավելի, եւ որոնց շրջանառությունը 2019 թվականին կազմել է 24-500 մլն դրամ, կարող են վարկ ստանալու հայտ ներկայացնել:

«Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին 2 տարին լինելու է անտոկոս: 25-36-րդ ամիսներին գործելու է 12 տոկոս տոկոսադրույքը, վարկառուները հնարավորություն կունենան առաջին 6 ամիսներին վարկերը չմարել: Եթե վարկառուն վարկը ժամկետից վաղ մարի, ապա ստիպված չի լինի երրորդ տարվա տոկոսները վճարել»,- հավելեց պաշտոնյան:

Սաֆարյանը չբացառեց, որ որոշակի սուբյեկտներ չեն կարողանա նշված միջոցառումներից օգտվել, ուստի նրանց կարիքների բավարարման համար անցկացվում են լրացուցիչ քննարկումներ:

Նա նշեց, որ փակ սահմանների պայմաններում պետությունը դիտարկում է ներքին տուրիզմի լրացուցիչ խթանման հնարավորությունները, որը նույնպես կարող է մեղմել ճգնաժամի հետեւանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ