News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Առաջին հերթին պետք է մտածենք պայմաններ ստեղծել, որ դիահերձման ժամանակ, եւ ոչ միայն, մեր բուժաշխատողները պահպանված լինեն 100 տոկոսով. մենք սա պետք է քննարկեինք։ Քանի որ վտանգավոր է, ապա բուժաշխատողը չպետք է մոտենա ոչ միայն դիակին, այլ նաեւ հիվանդին։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Ես կապի մեջ եմ Իսրայելի եւ Ֆրասնիայի իմ գործընկերների հետ, հակառակը, նրանք փորձում են իմանալ՝ ինչի՞ց  է մահացել մարդը։ Համաձայն եմ ձեզ հետ, դուք ասում եք՝ վիրուսից չեն մահանում, վիրուսը ստեղծում է կյանքի անհամատեղելի պայմաններ, որոնք բերում են մահի։ Բա չիմանա՞ք մարդն ինչից է մահացել. կարող է դիաբետ ուներ, դրա համար մահացավ։ Եվ այս տեղեկությունը մենք օգտագործենք մյուսներին փրկելու համար»,- ասաց Իգիթյանը։

Պատգամավորին Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքեց, որ նախարարությունն արդեն ձեռնարկում է քայլեր պագամավորի կողմից մատնանշված անվտանգության բոլոր պահանջներին բավարարող դիահերձարան ունենալու համար. «Այս պահին մենք դեռ չունենք նման հզորություններ։ Նման դիահերձարան, որը կպաշտպանի եւ անձանց, որոնք այնտեղ որոշակի գործողություններ կատարեն, եւ դրա այլ հետեւանքներից պետք է ապահովվեն, որպեսզի անվտանգությունը վստահաբար ապահովված լինի։ Մենք մի կողմից ունենք մարդու կյանքը փրկելու եւ բժշկի մասնագիտական պարտականությունները կատարելու, եւ, այո, այդ ռիսկը նրա պարտականությունները կատարելիս նա միշտ էլ կրում է։ Այս դեպքում մենք չունենք նժարում դրված այնպիսի արժեք, որը մեզ այս պահին թույլ տա վտանգի ենթարկելու հերձումներ իրականացնող անձնակազմի եւ այլոց կյանքը»։

 

Փոխնախարարը նշեց, որ համաձայն է Իգիթյանի այն համոզմանը, որ վիրուսը չի մահվան պատճառը. «Բժիշկների կողմից մահվան պատճառը հստակ նրա էպիկրիզի մեջ նշվում է եւ տրվում է, թե ի վերջո կյանքի հետ անհամատեղելի ո՞ր իրավիճակը, ո՞ր խնդիրն է, որը հանգեցրել է մահվան։ Մենք ունենում ենք բժիշկի եզրակացությունը, ինչը հետո կարող է հաստատվել կամ ժխտվել հերձման ադյունքում։ Սա լիարժեքորեն մտնում է միջազգային այն փորձի տրամաբանության մեջ, ինչին ներկայումս շատ երկրներ հետեւում են»։

Հովհաննես Իգիթյանն ասաց, որ եղել մահացության մի դեպք, որը սկզբում նշվում էր, թե կորոնավիրուսի հետեւանքով է մահացել, սակայն դիահերձումը ցույց է տվել, որ այլ հիվանդությունն էր անձին հասցրել մահվան. «Իմ տվյալներով հակառակը, Չինաստանի դիազերծման փորձն օգտագործում են մյուս երկրները եւ որոշ հաջողությունների են հասել։ Մարդը հիվանդ էր կորոնավիրուսով, ինչի՞ց մահացավ՝ կորոնավիրուսից. վերջ։ Հիշում եք, որ մի դեպք ենք ունեցել մահացության, որը պարզվեց՝ կորոնավիրուսի հետ որեւէ կապ չուներ։ Ենթադրում եմ, որ դիազերծման հետեւանքով իմացել ենք, որ այն մարդը, որը մահացել է՝ որեւէ կապ չուներ կորոնավիրուսի հետ։ Ինձ թվում է, որ մենք զրկում ենք մեզ եւ մասնագետներին՝ իմանալու մահվան հստակ պատճառը»։

Ավանեսյանը շեշտեց, որ ինքը խոսում է արդեն իսկ հաստատված դեպքերի մասին. «Այսինքն՝ մինչեւ մահը պետք է հաստատված պիտի լինի, որ տվյալ անձը ունի այս հիվանդությունը։ Ձեր նշած դեպքը նրա կյանքի օրոք որեւէ թեստավորմամբ չէր հաստատվել նրա՝ վիրուսով վարակված լինելը։ Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում վստահեցնում եմ, որ գուցե առաջին մի քանի մահերի դեպքում արվում էին հերձումներ, բայց ներկայումս չեն արվում հերձումներ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ