News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախում պետք է շարունակել պահպանել փոխադարձ հարգանքը, ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. թշնամու երազանքն է՝ Արցախում տեսնել պառակտում եւ անկայունություն։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ինստագրամյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վաղը մեր հայրենիքի մի հատվածում` Արցախի Հանրապետությունում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են։ Արցախցին ձեւավորելու է իշխանություն, որը պիտի շարունակի բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը եւ նոր հեռանկարներ բացի տնտեսական առաջընթացի ու քաղաքացիների բարեկեցության համար։

Ես կոչ չեմ անի՝ ձայն տալ այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին, թեեւ շատերին ճանաչում եմ անձամբ եւ շատերի հանդեպ ունեմ  հարգանքի մեծ զգացում։ Բայց կարեւոր եմ համարում անդրադառնալ այս ընտրությունների մի շարք առանձնահատկություններին:

Նախ. արցախյան ընտրություններն անցնում են ողջ մոլորակի համար բարդագույն շրջանում։ Կոչ եմ անում՝ ընտրատեղամասերում ապահովել անվտանգության, սանիտարական  զգուշության առավելագույն մակարդակ՝ ընտրական գործընթացի մասնակիցների առողջությունը չվտանգելու համար։

Եվ երկրորդը. ես դիմում եմ բոլոր թեկնածուներին, բոլոր քաղաքական ուժերին, արցախցիներին.

Սիրելի հայրենակիցներ,

Ողջ քարոզարշավը հիմնականում անցավ ծրագրային բանավեճի, քաղաքական կոռեկտության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Իմ կոչն է, խնդրանքն է՝ շարունակել պահպանել փոխադարձ հարգանքը, ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից։ Թշնամու երազանքն է՝ Արցախում տեսնել պառակտում եւ անկայունություն։ Վստահ եմ՝ եթե ինքներս այդ նվերը չանենք հակառակորդին, նա մեզ հաղթելու որեւէ տարբերակ չունի։ Իշխանությունները, ընտրություններն անցողիկ են, փոփոխվող։ Պետության շահն է անփոփոխ։ Մենք պատասխանատու ենք նաեւ գալիք սերունդների առաջ։

Ակնհայտ է՝ Արցախի հաջորդ նախագահը պետք է գնա լայն կոնսոլիդացիայի եւ Արցախի բոլոր կարող ուժերը համախմբելու ճանապարհով։ Սա այն պատմական պահանջն է, որ դրված է Արցախի հաջորդ իշխանությունների առջեւ։

Սիրելի՛ արցախցիներ

Ձեր ընտրությանը հետեւելու են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, թե՛ աշխարհում։ Բոլորը, վստահաբար, հարգելու են ձեր ազատ ընտրությունը։ Վստահ եմ, որ Արցախը, Հայաստանը, սփյուռքը միասնաբար ի վիճակի են հաղթահարելու բոլոր մարտահրավերները։ Մեր աչքի առաջ աշխարհը փոխվում է. հիմա խիզախ գաղափարների, գրագետ ծրագրերի եւ միասնական աշխատանքի փուլն է։ Այս վերափոխվող իրականության մեջ Արցախը հաստատապես կգտնի իր տեղը՝ դառնալով ավելի կայուն, զարգացող, դինամիկ երկիր, ունակ՝ պաշտպանելու իր անվտանգությունը եւ իր շահերը ցանկացած մարտահրավերի պարագայում։

Աստված պահի մեր ժողովրդին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ