News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արարատի մարզում ունենք կորոնավիրուսի վարակման 85 դեպք։ Այս մասին այսօր՝ մարտի 30–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արարատի մարզպետ Գարի Սարգսյանը։

Մարզպետը հորդորել է պահպանել անվտանգության կանոնները, հավաքույթներ չկազմակերպել, անգամ հուղարկավորության արարողություններին չմասնակցել, որպեսզի վիրուսի տարածման ռիսկերը նվազեցնեն։ Սարգսյանը նաեւ ներկայացրել է վարակի գրանցման դեպքրն ըստ համայնքների, ասելով, որ մարզում վարակվածների թիվը պայմանավորված է հիմնակնում Երեւանի արտադրամասի դեպքի հետ, քանի որ մարզից շատ բնակիչներ են աշխատել տվյալ գործորանում. «Երեկ արդեն ունենք հաստատված 85 դեպք՝ քաղաք Մասիսից 13–ն են, Նոր Խարբերդից 9–ը, Այնթափում՝ 6, Հայասնիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբաթում՝ 1, քաղաքա Արտաշատ՝ 3, Մխչյան համայնքում՝ 5, Բուրաստանում՝ 1, Ջրաշենում՝ 1, Դիտակում՝ 2, Դալարում ունենք 2 դեպք եւ Դվին համայնքում ունենք 1 դեպք, Վերին Դվինում՝ 6, Այգեզարդում՝ 1, Նորաշենում՝ 2, Այգեպատում՝ 2, Այգեստան համայնքում՝ 1 դեպք։ Մեր Արարատի վիճակը համեմատաբար լավ է, բայց այստեղ նույնպես չենք խուսափել վարակի դեպքերից։ Վեդի համայնքում ունենք 3 դեպք, Դաշտաքարում՝ 1, Փոքր Վեդի համայնքում՝ 1, Լուսառատ համայնքում՝ 1, Տափերականում՝ 1 եւ Ոսկետափ համայնքում՝ 1»։

Մարզպետի խոսքով՝ ցուցակագրել են, բոլոր նրան, ովքեր այս օրերին ծանր վիճակում են հայտնվել, մասնավորապես օրավարձով աշխատողները. «Մենք փորձելու ենք համայնքների եւ սոցապի աշխատակիցների միջոցով հավաքագրել այդ անձանց, կազմել պատշաճ ցուցակներ, ներկայացնել կառավարություն եւ ստանալ այդ աջակցությունը»։

Սարգսյանը եւս մեկ անգամ կոչ արեց մնալ տանը եւ օրինակ բերեց, որ մարզի բնակիչներից մեկը չենթարկվելով հորդորներին տուգանվել է. «Ունեցել ենք դեպք, երբ մեր հայրենակիցը, որ օպետք է մնար տանը եւ մեկուսանար, նա շարունակել է գնալ աշխատանքի, եղել է կոնտակտավորված անձ եւ նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն, նա պատասխանատվության է ենթարկվել 400 հազար դրամի չափով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ