News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոլանդիայում գողացել են Վինսենթ Վան Գոգի նկարը։ Ինչպես հայտնում է AP-ը, Սինգեր Լարենի թանգարանը, որն այժմ փակ է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, հայտնել է, որ Վան Գոգի «Գարնանային այգի» նկարը գողացել են երկուշաբթի վաղ առավոտյան։

Թանգարանի տնօրեն Էվերտ Վան Օսն ասել է, որ թանգարանը, որտեղ գտնվում է Ուիլյամ եւ Աննա Սինգերներ ամերիկյան զույգի հավաքածուն, «զայրացած, ցնցված եւ տխուր է» նկարի գողության պատճառով։

Նկարի արժեքը, որը վարձակալությամբ էր տրվել հոլանդական Գրոնինգեն քաղաքի թանգարանին, հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ