News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկատվություն է տարածել ընտրական գործընթացների շուրջ հաղորդումների, ահազանգերի եվ հրապարակումների վերաբերյալ։

«31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի և ԱՀ ոստիկանության կողմից 26.02.2020թ.-ից մինչև 30.03.2020թ. ընկած ժամանակահատվածում գրանցվել և ընթացքավորվել է առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող թվով 12 հրապարակում, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 4 հրապարակման շուրջ կատարված ստուգման արդյունքում որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 2-ում նշված՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը ստուգմամբ հերքվել է, իսկ 5-ը գտնվում է քննարկման փուլում:

Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 7 դիմում, որից 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 2-ով դիմումում նշված տեղեկությունները չեն հաստատվել, իսկ 3-ը գտնվում է ստուգման փուլում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի և «Թրանսփարենշի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ դատախազություն է ներկայացվել 3-ական հաղորդում, որոնցից, որից 1-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ը գտնվում է քննության փուլում, իսկ 2-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին (նշված նյութերով 27.03.2020թ. հարուցվել է քրեական գործ):

ԱՀ մի շարք համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումների վերաբերյալ դատախազության թեժ գծի կարճ՝ 9901 հեռախոսահամարին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի վերաբերյալ արձանագրությունն ուղարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ահազանգում հնչեցված խնդիրը ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Այսպիսով, 26.02.2020-30.03.2020թթ. ընկած ժամանակահատվածում դիմում-բողոքի, ահազանգի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա ԱՀ իրավապահ մարմինների կողմից քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 26 հաղորդում, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 5-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 4-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ` ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 2-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ 11-ը գտնվում է քննարկման փուլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ