News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ասոցացվում է առատ անձրեւների հետ եւ ավելի շուտ տառապում է խոնավության ավելցուկից, քան պակասից։ Մինչդեռ, կլիմայի փոփոխության պատճառով նրա տարածաշրջաններից մեկը՝ Անգլիան, արդեն դարի կեսին կարող է լուրջ բազմամյա երաշտների բախվել, հաղորդում է HighTech+-ը՝ հղում անելով New Atlas-ին։

Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, սննդի եւ գյուղատնտեսության նախարարության հաշվետվության համաձայն, 2045-ին Անգլիայում կկրճատվի տեղումների քանակը, ինչը կհանգեցնի մակերեսային եւ գրունտային ջրերի ծավալների նվազման։ Արդյունքում՝ խմելու ջրի վաճառքով զբաղվող ընկերությունների առաջարկները կնվազեն 7%-ով։ Փորձագետների կանխատեսումների համաձայն, դարի կեսին ջրի օրական պահանջարկը 1,1-1,3 մլրդ լիտրով կգերազանցի առաջարկին։

Առանց էկոլոգիական հավասարակշռությունը խախտելու բոլոր ցանկացողներին ջրով ապահովելու համար իշխանություններն ու մասնավոր ընկերությունները մեծ ծավալի աշխատանք պետք է կատարեն։

Մասնավորապես, անհրաժեշտ կլինի նոր ջրամբարներ կառուցել եւ դեպի երաշտավտանգ տարածքներ նոր ջրագծեր անցկացնել։

Բնականաբար, օգտագործողներից շատ բան է կախված։ Իշխանությունները մտադիր են համոզել մարդկանց ջուրը խնայողաբար օգտագործել։ Դա ջրի անբավարարության խնդրի լուծման ամենապարզ ու ամենաէժան եղանակն է։ Ցավոք, ջրի օգտագոծումը առայժմ միայն աճում է․ վերջին վեց տարում անգլիացիների ջրօգտագործումն ավելացել է 3%-ով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ