News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պահուստային պատճենման միջազգային օր (World Backup Day) կամ Բեքափի օրը ամեն տարի անցկացվում է մարտի 31-ին։

Պահուստային պատճենումը կարեւոր տվյալների (օրինակ՝ ընտանեկան լուսանկարների, տեսանյութերի, փաստաթղթերի եւ էլեկտրոնային նամակների) կրնօրինակ ստեղծելն է կրիչի (կոշտ սկավառակ, ֆլեշ, CD-սկավառակ եւ այլն) վրա, որը նախատեսված է տվյալների վերականգնման համար՝ այն դեպքում, եթե դրանք վնասվեն կամ կորչեն հիմնական կրիչից։

Պահուստային պատճենման միջազգային օրը կոչված է հանրային ուշադրությունը գրավել տեղեկատվության պահպանման ապահովման վրա, ինչպես նաեւ տարածել տվյալները կորչելուց պաշտպանելու անհրաժեշտության մասին տեղեկատվություն։

Բեքափի օրը հիմնադրվել է սոցիալական նորությունների Reddit կայքի օգտատերերի նախաձեռնությամբ եւ պատահական չի նշանակվել մարտի 31-ին։ Համակարգչային ոլորտում հայտնի են տեղեկատվության կորուստներ հենց ապրիլի 1-ին (ահա այսպիսի «կատակներ»)։ Գոյություն ունի նույնիսկ ապրիլմեկյան վիրուսների մի ամբողջ խումբ, որոնք ակտիվանում են հենց այդ օրը։ Դրանց անխնա գործողության արդյունքը համակարգի աշխատանքում խափանումն է կամ տեղեկատվության կորուստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ