News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն ՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: Զեկուցող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյան։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Այս մասին գրում է Factor.am-ը։ Լուրը աղբյուրի հետ զրույցում հաստատել են իշխանական պատգամավորները, սակայն դեռևս չեն շտապում այս թեմայով հրապարակային մեկնաբանություն տալ։ Ուրբաթ՝ մարտի 27-ին, Մարտին Գալստյանը հանդիպել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ և մոտ մեկ ժամ պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին։ Իսկ վաղը՝ մարտի 31-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ԿԲ նախագահի թեկնածուի հարցն է քննարկվելու։ Մարտին Գալստյանը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենը։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի գործող նախագահն է Արթուր Ջավադյանը: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ