News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիերա Լեոնեն չեղարկել է հղի դեռահաս աղջիկների դպրոց հաճախելու արգելքը։

Արեւմտաաֆրիկյան երկիրը արգելքը 2015-ին էր սահմանել՝ այն բանից հետո, երբ բռնաբարությունների, չարաշահումների եւ աղքատության աճը Էբոլա մահաբեր վիրուսի բռնկման ժամանակ անչափահասների հղիությունների ժայթքում էր առաջացրել, հայտնում է Thomson Reuters Foundation-ը։

Կառավարությունը պնդում էր, որ հղի աղջիկների հաճախումը դպրոց թույլ տալով, նրանց հոգնեցնելու, ծաղրի ենթարկելու եւ մյուս աղջիկների մոտ հղիանալու ցանկություն առաջացնելու վտանգներ է պարունակում, այն դեպքում, երբ այդ արգելքի քննադատները պնդում էին, որ այն ուժեղացրել է խարանը եւ մերժել հազարավոր աշակերտուհիներին կրթություն ստանալ։

«Արգելքի չեղարկումը առաջին քայլն է՝ արմատապես ներառական Սիերա Լեոնե ստեղծելու, որտեղ բոլոր երեխաները կարող են ապրել եւ սովորել անվտանգության ու արժանապատվության պայմաններում»,- նշել են խմբի անդամները։

Խմբի իրավապաշտպանները 2018թ․ Սիերա Լեոնեի դեմ հայց էին ներկայացրել Արեւմտյան Աֆրիկայի գերագույն դատարան։ Դեկտեմբերին դատարանը նրանց օգտին որոշում է կայացրել՝ հայտարարելով, որ արգելքը խտրական բնույթ է կրում եւ խախտում է հավասար կրթության իրավունքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ