News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում կինը տղամարդուն սպանել է՝ ոգելից խմիչք օգտագործելու համար դիտողության արժանանալու առիթով. գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Անժելա Ե.-ն  2019 թվականի հոկտեմբերի 24-ին հյուրընկալվելով իր մտերիմ Ալեքսան Մ.-ին պատկանող՝ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցի տնակ՝ ոգելից խմիչք օգտագործելու համար վերջինիս կողմից դիտողության արժանանալու առիթով, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակը եւ մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ալեքսան Մ.-ին։

Ալեքսան Մ.-ն «Գյումրու» բկ-ում  հոկտեմբերի 25-ին՝ ժամը 04:30-ին, ստացված մարմնական վնասվածքից վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Գործը մակագրվել է Շիրակի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանին։

Տպել
Ամենաշատ