News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաստորեն, արհամարհելով համաճարակի հնարավոր տարածումն Արցախում, այնուամենայնիվ այնտեղ ընտրությունները կայանալու են։ Այդ դեպքում հարց․

– Համաճարակի հնարավոր տարածման դեպքում, ո՞վ և ինչպիսի՞ պատասխանատվություն է կրելու։

 De jure՝ Արցախի, այն ժամանակ, արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Այո, փոխանակ Արցախում արտակարգ դրություն հայտարարելու և ՀՀ-ի հետ սահմանը խիստ վերահսկողության տակ պահելու․․․ Արցախի և ՀՀ-ի սահմանը փակեց ՀՀ կառավարությունը, չգիտեմ Արցախն ինչ համարելով։ Բայց de facto, արդյոք միայն Բակո Սահակյա՞նն է լինելու պատասխանատու։ Էլ ո՞ւր մնաց ՀՀ վարչապետի խրոխտ խոսքը․ «Սա Հայաստան է և վե՜րջ», կամ ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը։ Թե՞ ըստ նպատակահարմարության է գործում միացյալ Հայաստան թեզը։ Այսօր իմքայլական պատգամավորները չքմեղանալով հայտարարում են, որ ՀՀ-ն չի խառնվում Արցախի գործերին։ Արցախի ընտրությունները չհետաձգելու կողմ արտահայտվեց նաև ականավոր ՀՀԿ-ականը։

Հետաքրքրական է, որ Արցախի ընտրությունները հետաձգելուն դեմ լռելյայն կամ հայտարարություններով հանդես են գալիս և ՀՀ ներկա՝ իմքայլականները և նախկին՝ ՀՀԿ-ականները։ Եվ ըստ բավականին համոզիչ տեղեկությունների, նրանք Արցախի առայժմ գործող նախագահի հետ միասին սատարում են նույն թեկնածուին։ Կարդացեք նաև Արցախում բոլոր ընտրատեղամասերն ախտահանվում են Նախագծերի ընդունման դեպքում կներդրվի թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ. Բադասյան Լեգիտիմության հարց չի կարող ծագել. Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան Երբեք չեմ հավատացել դավադրությունների տեսությանը, բայց այժմ․․․ Իհարկե, Արցախի շուրջ քննարկումներից ամենանողկալին, ներեցեք արտահայտությանս համար, տարբեր գործիչների նմանատիպ խոսքերն են․

 «․․․այդ դեպքում ինչո՞ւ պիտի մեր հայաստանցիներիս հարկերի հաշվին ձևավորվի Արցախի բյուջեն, ինչո՞ւ պիտի մեր տղաները ծառայեն Արցախում և այլն»։ Եվ սրանք իրենց համարում են պետական, հասարակական, ազգային գործիչներ, խոսում, էլ չգիտեմ՝ հայ ժողովրդի միասնության և այլնի մասին։ Ի վերջո, այս ամենի տակ թաքնված է կամ, լավագույն» դեպքում Արցախը հպատակեցնել, կամ․․․լեզուս չի պտտվում ասել, թե ինչ։ Թե՞ երկու դեպքում էլ ապագայում նույն գաղափարն է գործելու։ Չգիտեմ․․․ Ամեն դեպքում հարց է առաջանում․ -Ինչո՞ւ պետք է մեր հայրենակիցները սփյուռքից դրամահավաք կազմակերպեն, օրինակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար, եթե ՀՀ-ն և Արցախն իրենց չեն ենթարկվում։ Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը ՀՀ-ին օգնություն, արտոնություններ, դրամաշնորհներ տրամադրեն, եթե․․․

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ