News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 19-ի սահմանում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, նրա կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Այս մասին ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ըստ նրա՝ թեթեւ վիրավորում է ստացել երկու հայ զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, վիրավորվել է ոսկեվանցի մեկ երեխա: Աղբյուրի համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի անպատկառ գործողությունները սաստելու նպատակով Հայկական զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ