News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 28
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ինը ամերիկյան հանրապետական սենատորներ Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ զրույցում քննադատել են Էր Ռիադի գործողությունները՝ Ռուսաստանի հետ նավթի գների պատերազմի կապակցությամբ, որը սպառնում է դուրս հանել ամերիկյան արտադրողներին բիզնեսից։

CNBC-ին տված հարցազրույցում սենատոր Թեդ Քրուզն ասել է, թե դեսպանի՝ արքայադուստր Ռեեմա բին Բինբար բին Սուլթան բին Աբդուլազիզ ալ Սաուդի հետ խոսակցությունը «շատ անկեղծ» է եղել։

Նավթի գները կտրուկ ընկել են այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը հրաժարվեցին ՕՊԵԿ-ի շրջանակներում արտահանման ծավալների նվազեցման գործարքից։  

Արեւմտյան Տեխասի նավթամթերքները երկուշաբթի օրը կարճ ժամանակով 20 դոլարից իջել են։ Brent ապրանքանիշի նավթն ընկել է մինչեւ 18 տարվա մեջ ամենացածր գնին։

Ռուսաստանի հրաժարվելուց հետո Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գինը եւ հայտարարել, որ կմեծացնի արդյունահանումը մինչեւ օրական 12,3 միլիոն բարել։ Վերլուծաբանները նշում են, թե գների նվազեցումը հանգեցրել է նրան, որ շատ ամերիկյան ընկերությունների համար շահավետ չէ ակտիվ մնալը։

Քրուզն ասել է, թե սենատորները նախազգուշացրել են, որ գործողություններ կնախաձեռնեն Սաուդյան Արաբիայի դեմ, եթե «տնտեսական պատերազմը» շարունակվի, թեեւ չի նշել կոնկրետ ինչ գործողություններ։  

Ավելի վաղ մարտին սենատորները նամակ էին գրել արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին՝ համոզելով նրան դադարեցնել նավթի արդյունահանման ավելացման եւ գների նվազեցման Սաուդյան Արաբիայի ջանքերը։ Քրուզն ասել է, որ օրենսդիրները «պատմականորեն եղել են Սաուդյան Արաբիայի ամենաուժեղ դաշնակիցները Սենատում»։ «Եթե նրանք չփոխեն իրենց կուրսը, նրանց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ հիմնավոր կերպով կփոխվի»,- ասել է Քրուզը։

Սաուդյան դեսպանը փորձել է մեղքը Ռուսաստանի վրա գցել։ Քրուզը հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես սպասվում է, չի լինի ԱՄՆ-ի բարեկամը, այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան եղել է։

«Դուք ձեզ բարեկամի պես չեք պահում, երբ փորձում եք ոչնչացնել հազարավոր փոքր ձեռնարկություններ ամբողջ Տեխասում եւ երկրում»,- ասել է նա՝ ներկայացնելով դեսպանի հետ զրույցի մանրամասները։

«Սաուդցիները հուսով են դուրս մղել բիզնեսից ամերիկյան արտադրողներին եւ, մասնավորապես, թերթաքարի արտադրողներին»,- կարծում է Քրուզը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել