News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 30–ին, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 24՝ դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց կառավարության ներկայացրած աղմկահարույց փոփոխությունների նախագիծը` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, որով իշխանությունը մտադիր է արտակարգ դրության պայմաններում վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։

Քննարկումն անցավ բուռն մթնոլորտում։ Պատգամավորները վտանգներ էին տեսնում, մասնավորապես, քաղաքացիների ազատությունների սահմանափակման առումով։ Ընդ որում, նման կասկածներ հայտնեցին պատգամավորներ ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխող «Իմ քայլը» խմբակցությունից։

Արդյունքում ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին օրինագծին։

Մասնավորապես ձեռնպահ է քվեարկել Քրիստինե Պողոսյանը, չեն քվեարկել Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը:

Նախագիծը պարտավորեցնում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսահամարի հետ ուղիղ, անուղղակի, միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների, հաղորդակիցների շրջանակի հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ