News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում, ժամը 08.00-ին մեկնարկում են երկրի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝  Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 281 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, եւս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է: Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին:

 

Նշենք, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում նախապես հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ: Սակայն, կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով և այն կանխելու նպատակով, բազմաթիվ դիտորդներ և մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ NEWS.am-ը, հայտարարել են Արցախ չմեկնելու որոշում կայացնելու մասին:

Արցախում կայանալիք ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի ԱԺ պատվիրակությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաեւ Արմեն Փամբուխչյանը, Անի Սամսոնյանը, Համազասպ Դանիելյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գևորգ Պապոյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Դալլաքյանը և Հարություն Բաբայանը:

Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:

Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝

«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,

«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,

«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,

Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ: նրանք են՝

Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,

«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ,

Արցախի հեղափոխական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Անկախության Սերունդ» կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ եւ «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրությունների քվեարկությունը կավարտվի այսօր երեկոյան ժամը 20.00-ին:
Նշենք, որ կապված կորոնավիրուսի տարածման վտանգով, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ ընտրական տեղամասերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ