News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ford ընկերությունը հայտարարել է, որ հաջորդ 100 օրվա ընթացքում Միչիգանի գործարանում General Electric-ի բժշկական ստորաբաժանման հետ համագործակցությամբ կթողարկի թոքերի արհեստական օդափոխության 50 հազար սարք, հայտնում է Reuters-ը: 

Դրանից հետո ընկերությունը ամսական 30 հազար ԹԱՕ սարք է թողարկելու նոր տեսակի կորոնավիրուսով տառապող պացիենտների համար:

Ընկերությունից նշել են, որ ԹԱՕ նոր սարքերն ունենալու են պարզեցված դիզայն, որը ստացել է General Electric-ի բժշկական ստորաբաժանման հավանությունը:

Նոր սարքի աշխատանքը հիմնվելու է մթնոլորտային ճնշման վրա, էլեկտրականություն չի պահանջվելու:

Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած նահանգների ղեկավարները դիմել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին, ինչպես նաեւ արտադրողներին՝ խնդրելով արագացնել ԹԱՕ սարքերի արտադրությունը: Նյու Յորքի հիվանդանոցներում ներկայումս արդեն մեկ սարք են օգտագործում 2 պացիենտի թոքերի աշխատանքը պահպանելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգտվել է պաշտպանական արտադրության մասին օրենքի շրջանակում իր լիազորություններից՝ խոշորագույն ավտոարտադրողներին, ներառյալ Ford-ին եւ General Motors-ին, հանձնարարելով զբաղվել ԹԱՕ սարքերի արտադրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ