American Airlines ավիաընկերությունը հաստատել է, որ 124 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն կհայցի ԱՄՆ կառավարությունից կորոնավիրուսի տարածման հետ կապված հետեւանքների վերացման համար, հայտնում է BBC News-ը:
Ընկերությունն էլեկտրոնային փոստով իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ դա իրենց թույլ կտա թռիչքներ իրականացնել «նույնիսկ հնարավոր ամենավատ սցենարների դեպքում»:
Ավիաընկերության հայտարարության համաձայն` սա «առաջիկա վեց ամսվա ընթացքում ոչ կամավոր արձակուրդների կամ աշխատավարձերի եւ նպաստների իջեցման բացակայություն է ենթադրում»:
Աշխատակիցներին նաեւ «ընդլայնված երկարաժամկետ կամավոր արձակուրդ եւ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու տարբերակներ» կառաջարկվեն:
Ըստ Bloomberg-ի` անցյալ տարի ընկերությունը 2.9 միլիարդ դոլար շահույթ է ստացել եւ 1.3 միլիարդ դոլար վերադարձրել է իր բաժնետերերին` այդ թվում նաեւ դիվիդենտների եւ պարտատոմսերի գնման տեսքով: