News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստեփանակարետի 1/32 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 10:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը:

Քվեարկել եմ հանուն իրական փոփոխությունների: Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Խանումյանը:

«Շատ կարեւոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ բոլոր ֆորսմաժորային իրավիճակներին կարողանա պատասխան տալ: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն եւ պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի ֆորսմաժորային իրավիճակներից առավել արդյունավետ դուրս գա»,- ընդգծեց Խանումյանը:

Նա նկատեց, որ պետք էր ընտրությունները հետաձգել կամ չեղարկել, բայց իշխանությունն այս անգամ էլ անգործության է մատնված. «Ես չգիտեմ, արդյոք պաշտոնական Երեւանն ուներ համապատասխան լծակ ճնշելու այս մասով: կարծում եմ՝ համապատասխան կամք չեն ունեցել այդ ամենը ավելի կոպիտ տոնով Ստեփանակերտին ասելու»:

Ըստ Խանումյանի՝ համապետական ընտրություններին Արցախի նախագահի բոլոր թեկնածուների եւ կուսակցությունների համար ֆորմալ առումով ստեղծվել են հավասար պայմաններ: Ընտրությունների համար բավականին մեծ գումարներ են ծախսվել, որն աննախադեպ է Արցախի պատմության եւ Հարավային Կովկասի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ