News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի նավթն իր դիրքերն ամրապնդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջեւ համաձայնության արդյունքում, որոնք պայմանավորվել են բանակցություններ անցկացնել էներգետիկ շուկաների կայունացման շուրջ, հայտնում է Reuters-ը: 

Brent  տեսակի նավթը, մասնավորապես, թանկացել է 43 ցենտով կամ 1,9 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 23,19 դոլար:

Ամերիկյան նավթը թանկացել է 1,16 դոլարով կամ 5,8 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 21,26 դոլարի:

«Նավթի գները կայունանում են մինչեւ 18-ամյա վաղեմության նվազագույնին հասնելուց հետո... Սա հիմնականում կապված է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների միջեւ առանցքային հեռախոսային զանգի հետ»,- ասել է OANDA բրոքերային ընկերության նավթային շուկայի ավագ վերլուծաբան Էդվարդ Մոյան:

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հեռախոսով քննարկել էին կորոնավիրուսի համավարակին հակազդելու միջոցառումները:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Պետությունների ղեկավարները լուրջ մտահոգություն էին հայտնել՝ կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման չափերի հետ եւ միմյանց տեղեկացրել Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում ձեռնարկվող այս սպառնալիքին հակազդելու միջոցառումների մասին: Քննարկվել էին նաեւ այս ուղղությամբ 2 երկրների ավելի սերտ փոխգործակցության հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ