News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ներկայացված օրենսդրական փաթեթը չի երաշխավորում, որ մենք կարող ենք մարդկային կյանքեր փրկել: Այս մասին  Ազգային ժողովի արտահերթ նիստին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ արագացված ռեժիմով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Ըստ պատգամավորի` սրանք շատ ուշացած միջոցառումներ են: «Սա շատ վատ ֆիլտր է, շատ ուշացած միջոցառումներ են: Այս մեխանիզմի կիրառմամբ մենք ի վիճակի չենք լինի կազմակերպել վարակված անձանց հետ շփման մեջ եղած քաղաքացիների հայտնաբերումը: Օրենքի նախագիծը, կյանքեր փրկելու պատրվակով, կարող է լուրջ գործիք դառնալ քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար»,- ընդգծեց Գորգիսյանը:

Նշեք, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները մուտք կունենան հանրային էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքագրմանը: ՀՀ կառավարությունը հնարավորություն կստանա հետեւել քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժերին, ինտերնետային կապերին, շփումներին, դրանց հետ կապված հեռախոսահամարներին, զանգերի վերահասցեավորմանը, ինչպես նաեւ հեռախոսազանգերին, դրանց տեւողությանը, սակայն, ըստ Արդարադատության նախարարության, ոչ` խոսակցությունների բովանդակությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ադրբեջանում շարունակում են մահանալ կորոնավիրուսից
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 111 դեպք...
Ամենաշատ