News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը պարզապես խայտառակություն է: Այս մասին մարտի 31-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ արագացված ռեժիմով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան:

Ըստ նրա` եթե այս նախաձեռնությունը զրոյական ազդեցություն ունենա առողջապահության հետ կապված հարցի վրա, ապա ստացվում է, որ մենք խոսում ենք մարդկանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին: «Սա հայտնաբերելու, գաղտնալսելու եւ վերահսկելու հնարավորություն է: Դուք եւ շփվում եք Signal եւ WhatsApp հավելվածների միջոցով: Բայց եթե դուք վստահում եք ձեր իշխանություններին, ապա ինչու՞ եք շփվում այս հավելվածների միջոցով: Ինչի՞ ց եք վախենում: Որ ԱԱԾ-ն կսկսի ձեզ գաղտնալսե՞լ»,- հարցրեց Մարուքյանը` դիմելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին:

Նշեք, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները մուտք կունենան հանրային էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքագրմանը: ՀՀ կառավարությունը հնարավորություն կստանա հետեւել քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժերին, ինտերնետային կապերին, շփումներին, դրանց հետ կապված հեռախոսահամարներին, զանգերի վերահասցեավորմանը, ինչպես նաեւ հեռախոսազանգերին, դրանց տեւողությանը, սակայն, ըստ Արդարադատության նախարարության, ոչ` խոսակցությունների բովանդակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ