News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի պանդեմիան շատ հեռու է ավարտից Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եւ դրա կանխմանն ուղղված ընթացիկ միջոցառումները ժամանակ են խնայում երկրների համար` դրա լայնածավալ տարածմանը նախապատրաստվելու համար, հայտարարել է Համաշխարհային բանկի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասային, գրում է The Guardian-ը:

«Թույլ տվեք ինձ պարզություն մտցնել: Համաճարակը հեռու է իր ավարտից Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Դա երկար մարտ է լինելու... Մեզ պետք է, որպեսզի յուրաքանչյուր երկիր շարունակի պատրաստվել լայնածավալ տարածմանը»,- շեշտել է նա:

Նույնիսկ կիրառված բոլոր միջոցառումների դեպքում տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման ռիսկը չի վերանա այնքան ժամանակ, քանի դեռ պանդեմիան շարունակվում է, նշել է Կասային:

Նա նախազգուշացրել է, որ պանդեմիայի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամը կարող է աղքատության հանգեցնել Արեւելյան Ասիայի մեծ մասում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ