News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Մնա տանը, վճարիր եւ փոխանցիր անհպում»,- ասում են Idram-ն ու IDBank-ը եւ շուկային ներկայացնում անձնական ֆինանսների կառավարման ոլորտում  նմանը չունեցող ամբողջական գործիքակազմ, որը նոր նշաձող է սահմանում ֆինանսական շուկայում։ Wallet and Banking կարգախոսով երկու ընկերությունների համատեղ թվային հարթակն առաջարկում է համալիր ծառայություններ, իսկ դա նշանակում է, որ Ձեր առօրեական ֆինանսական բոլոր գործարքները կարող եք կատարել առանց տնից դուրս գալու, որը առավել կարեւոր է ներկա իրավիճակում։

Այսպիսով, Idram հավելվածով եւ idbanking.am հարթակով հնարավոր է՝

Առցանց դառնալ հարթակի հաճախորդ՝ անցնելով հեռահար նույնականացում հաշված վայրկյանների ընթացքում

Օգտվել QR եւ NFC տեխնոլոգիաներով անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից, որոնք լիովին բացառում են կանխիկ գումարի հետ շփումը եւ, առհասարակ, դրա անհրաժեշտությունը։ Այս պահին արդեն կարող եք օգտվել 2,000-ից ավել վաճառակետերից, այդ թվում՝ սուպերմարկետներից, դեղատնային եւ առաքման գրեթե բոլոր ցանցերից ու ծառայություններից, սննդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերից՝ հեռահար վճարման տարբերակով։

Կատարել գնումներ ավելի քան 200 առցանց խանութներից մի քանի պարզագույն քայլով

Կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց՝ կոմունալ, հեռահաղորդակցություն, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում եւ մի շարք այլ ծառայություններ։

Ավտոմեքենայի համար վճարումներ կատարել, եւ կնքել ԱՊՊԱ պայմանագրեր՝ ցանկացած ապահովագրական ընկերության հետ

Ցանկացած բանկային քարտ կցել Idram դրամապանակին, եւ գործարքներ իրականացնել

Idram հաշիվների միջեւ, ինչպես նաեւ Idram-ից Rocket քարտ փոխանցումներ կատարել առանց միջնորդավճարի։

Գումարի վերադարձ (քեշբեք) ստանալ՝ գործընկերների մոտ անհպում վճարումներ իրականացնելիս (գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ)

Բանկային քարտ պատվիրել անմիջապես հավելվածից

Բացել խնայողական, ընթացիկ հաշիվներ, նաեւ արտարժույթով

Մինչեւ 5,000,000 դրամ հրթիռային արագությամբ վարկ ստանալ, վարկերի մարումներ եւ բանկային փոխանցումներ իրականացնել հաշված վայրկյանների ընթացքում

Արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ Ձեր նախընտրած բանկային կամ քարտային հաշվին մի քանի պարզ գործողությամբ:

Այս ծառայություններից օգտվելիս վճարման եղանակ կարող է հանդիսանալ ինչպես դրամապանակի հաշվեկշիռը, այնպես էլ կցված ցանկացած բանկային քարտը, իսկ IDBank-ի հաճախորդ լինելու պարագայում` նաեւ Ձեր բանկային ցանկացած հաշիվը ։

#Մնացեքտանը․ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար ընդամենը պետք է ներբեռնել հավելվածը եւ անցնել հեռահար նույնականացում։

«Մենք դեռեւս անցած տարի հայտարարեցինք IDBank-ի հետ համատեղ բաց թվային հարթակի գործարկման մասին, որի առաջին պրոդուկտներից էր Rocket քարտը։ Wallet and Banking-ը այդ հարթակի զարգացման մյուս մակարդակն է,  ժամանակի հրամայականն է եւ մեր բազմաթիվ հաճախորդների ամբողջական պահանջմունքները բավարարելու միակ ուղին։ Սա մեկ միասնական գործիք է բոլոր տեսակի վճարային, փոխանցումների եւ այլ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար, որն ամբողջովին բացառում է բանկեր հաճախելու, կանխիկի հետ շփվելու եւ անձնական ֆինանսների կառավարման գործընթացում ֆիզիկապես ներգրավված լինելու անհրաժեշտությունը: Ի դեպ, մենք օրեր առաջ Idram հաշվից մեկ այլ Idram հաշվին կատարվող փոխանցումների միջնորդավճարը չեղարկեցինք` նպաստելով նաեւ անկանխիկ փոխանցումների հավելյալ խրախուսմանը․ դա միմյանց գումար փոխանցելու ամենահարմար գործիքներից մեկն է այս պահին», - տարածած հաղորդագրության մեջ նշել է Idram ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը` եւս մեկ անգամ հայտնելով, որ Idram-ը նման ձեւաչափով համագործակցությունների համար բաց է բոլոր հետաքրքրված ֆինանսական կառույցների համար։ 

IDBank-ի թվային Բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը նշել է, որ Բանկի հաճախորդներն արդեն տեւական ժամանակ է օգտվում են հարթակում տրամադրվող բանկային ծառայություններից, որոնց ցանկը, սակայն, ավելի ամբողջացավ։ «Եթե Ձեզ անհրաժեշտ է քարտ պատվիրել, վարկ ստանալ կամ մարել, խնայողական կամ ընթացիկ հաշիվ բացել, կառավարել Ձեր հաշիվները ու ստանալ մի շարք այլ բանկային ծառայություններ, ապա այդ ամենն արդեն հասանելի է ցանկացած պահին եւ ցանկացած վայրում՝ Idram հավելվածի եւ idbanking.am հարթակի միջոցով մի քանի պարզագույն քայլով։  Ես վստահորեն եւ հաճույքով կարող եմ նշել, որ մեր համագործակցության ձեւաչափը Idram-ի հետ Հայաստանյան շուկայում առաջին բաց բանկինգի (open banking) օրինակն է, եւ մեր հաճախորդներին Idram-ի եւ IDBank-ի հետ համագործակցության շրջանակում շուտով սպասվում են այլ հաճելի նորություններ եւս։ Հարթակի օգտատերերին խորհուրդ եմ տալիս հետեւել թարմացումներին՝ նոր առավելություններից առաջինն օգտվելու համար»,- ասել է Սերգեյ Առաքելյանը։

IDBank-ի եւ Idram-ի միասնական թվային հարթակն, այսպիսով, Ձեր անձնական ֆինանսների հեռավար կառավարման ամենալայն գործիքակազմն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
Ամենաշատ