News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 26
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության տվյալների համաձայն` Հայաստանի 600 քաղաքացի շարունակում է մնալ 46 երկրում: Այս մասին մարտի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:

Փոխնախարարի խոսքով` նրանց վերադարձին խոչընդոտում է հաղորդակցության բացակայությունը եւ ուղևորության հետ կապված ռիսկերը: «Բոլորն են ուզում վերադառնալ: Բայց ես չեմ կարող պնդել, որ բոլորն ուզում են հիմա վերադառնալ»,- ասաց փոխնախարարը: Որպես օրինակ` նա նշեց 36 նահանգներում բնակության եւ կրթության ծրագրերով գտնվող երեխաներին: «Դեսպանությունը կապի մեջ է: Այնուամենայնիվ, մեծ հարց է, թե որքանով է այս պայմաններում անվտանգ հավաքել եւ բերել այս երեխաներին: Սա շատ ռիսկային է` հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման դինամիկան: Մենք կապի մեջ ենք ծրագրի կազմակերպիչների հետ: Նրանք ապահովում են երեխաների համար անհրաժեշտ պայմանները»,- ընդգծեց Ավետ Ադոնցը:

Իրաքում այժմ կա ՀՀ 80 քաղաքացի: Նրանք եվրոպական մի ընկերության աշխատակիցներ են: «Մեր դեսպանատունը եւս կապի մեջ է ընկերության հետ: Այն ապահովել է անհրաժեշտ կարանտինային պայմանները` սնունդ, ֆինանսավորում, բժշկական ծառայություններ»,- ասաց Ադոնցը: Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնությունում ուսանող երիտասարդները եւս խնդիրներ չունեն, քանի որ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ եթե անգամ ուսումը նդհատվել է, ուսանողները կարող են մնալ կարանտինում հանրակացարաններում:

Փոխնախարարը կրկին քաղաքացիներին կոչ է արել կապ հաստատել դեսպանատների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Սա թույլ է տալիս գնահատել իրավիճակը եւ ճիշտ պլանավորել գործողությունները, ասաց Ադոնցը: Նա հիշեցրեց, որ արդեն իսկ մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ: «Մենք բազմաթիվ գործողություններ ենք իրականացրել քաղաքացիներին հետ կանչելու ուղղությամբ. Չինաստանից` ռուս եւ ղազախ գործընկերների հետ համագործակցությամբ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում նրանց», - հիշեցրեց փոխնախարարը: Ավելի քան 70 քաղաքացի վերադարձվել է Իտալիայից: Ոմանք չէին ցանկանում վերադառնալ կարանտինի պատճառով: Հայաստանի քաղաքացիներ են դուրս բերվել նաեւ Ուկրաինայից: «Այս գիշեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ 68 երեխա եւ ուսուցիչ է վերադարձել Կալկաթայից»,- ասաց Ադոնցը` շեշտելով, որ եթե վերադառնալու հնարավորություն չկա, դեսպանատունը փորձում է օգնել` նրանց տրամադրելով բնակության վայրով, սննդով եւ ֆինանսական միջոցներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան վերացրել է միջազգային ավտոբուսային եւ երկաթուղային հաղորդակցման արգելքը
Նշվում է, որ ուղեւորները պետք է ռեսպիրատորներ կրել, մուտքի մոտ կստուգվի նրանց ջերմությունը, իսկ սրահները պետք է պարբերաբար ախտահանվեն...
Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունը
Մինչդեռ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքները…
Կասեցում՝ Սեւան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ
Ըստ դիտարկման արդյունքների՝ պարետի սահմանած կանոններն առավելապես խախտվել են առեւտրի օբյեկտներում…
Մեծ Բրիտանիայում համավարակը մեծացրել է քաղաքից դուրս գտնվող տների պահանջարկը
Ըստ Rightmove առցանց անշարժ գույքի ագրեգատորի՝ կայքի այցելությունների քանակը վերադառնում է նախակարանտինային մակարդակի՝ օրական 5.2 միլիոն օգտատեր...
Որքանո՞վ է ճիշտ, որ Նիկոլ Փաշինյանը հանրության հույսին է թողել կորոնավիրուսի դեմ պայքարը․ լրագրողը՝ Մակունցին
Ամբողջ աշխարոհւմ բոլոր երկրների ղեկավարները կոչ են անում՝ անհատական եւ սոցիալական պատասխանատվություն դրսեւորել․․․
Սիրելի օլիգարխի «Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում. Hraparak.am
Այս երեք-չորս կազմակերպություններին կորոնավիրուսի թեստավորումը հանձնելու նպատակը…
Ամենաշատ