News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մենք առաջարկում ենք լուծարել պարգեւավճարների տարեկան ֆոնդը, որը ստեղծվել է վերջին տարում, եւ միջոցներն ուղղել քաղաքացիների սոցիալական փաթեթի ընդլայնմանը: Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա պարզաբանեց, որ սա, մասնավորապես, վերաբերում է պետական մարմինների ղեկավար կազմին, որոնց աշխատավարձն անցնում է 400 հազար դրամը՝ հաշվի առնելով, որ վերջին մեկ տարում նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, իսկ պատգամավորների պարգեւավճարների չափը մեծացել է 30 տոկոսով:

«Շատերը, օրինակ՝ չգրանցված աշխատակիցները, չեն կարող օգտվել իշխանությունների առաջարկած փոխհատուցումներից: Մարդիկ գանգատվում են, որ աջակցություն ստանալու համար ստիպված են լուրջ խոչընդոտներ հաղթահարել: Դեպքեր կան, երբ էլեկտրաէներգիայի պարտքը չվճարելու համար արգելափակում են ձեռնարկության հաշիվը: Ստեղծված իրավիճակի հետ կապված երկրի ղեկավարությանը առաջարկով եմ դիմել՝ լրացուցիչ բյուջետային ծախսեր կատարել, ինչպես նաեւ փորձել հասնել վարկային արձակուրդների, քանի որ ձեռնարկվող միջոցառումները բավարար չեն իրավիճակը մեղմելու համար: Իշխանությունների կոչը վարկառուներին ընդառաջ գնալու մասին, միայն 5 տոկոսի մոտ արձագանք ստացավ, իսկ մնացյալ 95 տոկոս դեպքերում վարկային փաթեթները չեն վերանայվել»,- նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ պետությունը ոչ մի աջակցություն ցույց չի տալիս Հայաստանի այն 200 հազար քաղաքացիներին, որոնք աշխատում են արտասահմանում եւ հիմա այնտեղից հեռանալու հնարավորություն չունեն: «Ստացվում է, որ արդեն 20 տարի մենք օգտվում ենք այն միջոցներից, որոնք նրանք ուղարկում են մեզ, իսկ հիմա պետությունը չի կարողանում նրանց միջոցներ հատկացնել: Ընդունելի չէ նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվել առաջարկել արտադրողականության բարձր մակարդակով վարպետին: Առավելագույնը, որ կարելի է անել, ֆինանսական աջակցությունից բացի, շինարարությունում աշխատատեղեր ստեղծելն է»,- ամփոփեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ