News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին «Facebook»-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի գրառումը ժողովրդավարության դրսեւորում է: Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ղեկավարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ պատգամավորը բոլոր հարցերով կարծիք հայտնելու իրավունք ունի: «Մեր քաղաքական ուժը մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանը»,- հավելեց Տոնոյանը: Պատգամավորը Գեւորգ Պետրոսյանին քննադատողներին կոչ արեց հետեւել սեփական խոսքին, այդ թվում՝ համացանցում:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վերջերս իր «Facebook»-յան էջում հեգնանքով քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգերը քաղաքացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ