News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 31
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Մարտի 23-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Սիսիանի Որոտանի փողոցի 23-ամյա մի բնակչի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ նա փետրվարին լինգով բացել էր Տորունիք համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի մուտքի դուռը, հետո մտել նկուղ, բայց արժեքավոր բան չգտնելով` հեռացել էր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել են, որ կասկածվողը գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախորդ տարվա նոյեմբեր ամսին էլ էր մտել նշված տուն և դարձյալ արժեքավոր ոչինչ չգտնելով` խոհանոցի պահարանից բանալիներ էր հափշտակել:

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ