Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 24 նոր փաստ, մեկ մարդ մահացել է:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին:
«Չնայած բժիշկների փորձերին, չի հաջողվել փրկել COVID-19-ով վարակված Ադրբեջանի 1957 թվականի ծնված քաղաքացու կյանքը»,- հայտարարել են օպերատիվ շտաբից: Ավելի վաղ Ադրբեջանում մահացել էր կորոնավիրուսով վարակված երեք մարդ: