News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախազգուշացրել է Հունգարիային, որ կառավարությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված շտապ միջոցառումները չպետք է խաթարեն ժողովրդավարությունը, հայտնում է Reuters-ը:

Հունգարիայի խորհրդարանը նախօրեին վարչապետ Վիկտոր Օրբանին անսահմանափակ լիազորություններ էր տրամադրել:

«Չափազանց կարեւոր է, որպեսզի արտակարգ միջոցառումները չվնասեն մեր հիմնարար սկզբունքներին եւ արժեքներին ... Ժողովրդավարությունը չի կարող աշխատել առանց ազատ եւ անկախ լրատվամիջոցների,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:- Ցանկացած արտակարգ միջոցառում պետք է սահմանափակվի անհրաժեշտությամբ եւ համաչափությամբ: Դրանք չպետք է հավերժ տեւեն... կառավարությունները պետք է հետեւեն, որպեսզի նման միջոցառումները պարբերաբար վերահսկողության ենթարկվեն»:

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը վերլուծելու է եւ ուշադիր հետեւելու է նոր օրենքների կատարմանը Հունգարիայում:

ԱՄՆ հետախուզական համայնքը, փորձելով ճշգրիտ պատկեր ստանալ կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ, լուրջ բացեր է հայտնաբերել Չինաստանում, Ռուսաստանում եւ Հյուսիսային Կորեայում իրավիճակը գնահատելու իր ունակության մեջ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի հինգ աղբյուրները: Հետախուզական ծառայությունները սահմանափակ պատկերացումներ ունեն նաեւ Իրանում համաճարակի հետեւանքների մասին, չնայած իշխող դասի եւ հասարակ քաղաքացիների շրջանում վարակման եւ մահվան դեպքերի մասին տեղեկատվությունը գնալով ավելի հասանելի է դառնում պաշտոնական եւ սոցիալական լրատվամիջոցներում, հայտնել են երկու աղբյուրները: Այս չորս երկրներն ամերիկյան լրտեսական գործակալություններին հայտնի են որպես «դժվար թիրախներ»` տեղեկատվության նկատմամբ խիստ վերահսկողության պատճառով եւ նույնիսկ սովորական ժամանակներում դրանց փակ ղեկավարության շրջանակներում հետախուզական տվյալներ հավաքելու դժվարության պատճառով: Այս երկրներում բռնկումների ճշգրիտ գնահատումը կօգներ Միացյալ Նահանգներին եւ միջազգային հանրությանը սահմանափակել մարդկային եւ տնտեսական կորուստները COVID-19-ից, նշել են փորձագետները:

«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է ճշգրիտ պատկերացում ունենալ իրական ժամանակում այն մասին, թե որտեղ են գտնվում գլոբալ թեժ կետերը եւ որտեղ են դրանք հայտնվում»,- ասել է Գլոբալ զարգացման վերլուծական կենտրոնի փորձագետ Ջերեմի Կոնանդայկը, ով 2013-ից 2017 թվականներին ղեկավարել է Միացյալ Նահանգների` արտերկրում բնական աղետների դեպքում աջակցության ցուցաբերման վարչությունը, մասնավորապես` Էբոլա համաճարակի դեմ պայքարի ընթացքում:    

«Աշխարհը դրանից չի ազատվի, քանի դեռ մենք չենք ազատվել դրանից ամենուր»,- ասել է նա:

ԱՄՆ հետախուզական ծառայություններն առաջին անգամ հայտնել են կորոնավիրուսի մասին հունվարին եւ զգուշացրել Չինաստանի ՈՒհան քաղաքում համաճարակի մասին:

Reuters-ի տվյալներով՝ վարակվածների թիվն ԱՄՆ-ում հասնում է 152 հազար:

«ԱՄՆ-ը ոչինչ չգիտի խնդրի մասշտաբների մասին»,- ասել է աղբյուրներից մեկը:

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է Ռուսաստանի եւ Իրանի մասին հստակ ինֆորմացիայի պակասի մասին եւ Չինաստանին մեղադրել ապատեղեկատվության տարածման մեջ, ինչը Պեկինում հերքում են:

Չինաստանը, որը հայտնել է ավելի քան 81 000 վարակման եւ 3300 մահվան դեպքերի մասին, խոսում է երկրի ներսում նոր դեպքերի բացակայության մասին: Սակայն ամեն դեպքում այնտեղ պահպանվում է մտավախությունը՝ կապված արտասահմանից քաղաքացիների վերադարձի ու հնարավոր վարակման հետ:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանի իշխանությունների այդ հայտարարությունը կարող է մասնակիորեն ճիշտ լինել: Միեւնույն ժամանակ, ամերիկացի հետախույզները նախկինի պես չեն հավատում, որ Չինաստանը վերահսկողություն է սահմանել վիրուսի նկատմամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք չի գրանցվել
Ամբողջ նահանգում գրանցված ընդհանուր 3.092 դեպքից 359-ը շարունակում է ակտիվ մնալ...
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան գնահատել է ավիաընկերությունների կրած վնասը կորոնավիրուսի համավարակից
Ալեքսանդր դե Ժյունյակը կարծում է, որ 2020 թվականին համավարակի արդյունքում համաշխարհային ավիաընկերություններն առնվազն 312 միլիարդ դոլար (280 միլիարդ եվրո) վնաս կկրեն...
Հանրապետության գյուղատնտեսական շուկաներից մի քանիսում հայտնաբերվել են խախտումներ
Խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն․․․
Պեսկովը պատմել է, որ կորոնավիրուսից բուժվելու ընթացքում նիհարել եւ մորուք է աճեցրել
«Երբ հիվանդացա, այդ ժամանակ էլ որոշեցի մորուք աճեցնել՝ մինչեւ կորոնավիրուսի դեմ լիարժեք հաղթանակը նշելը»․․․
Ոստիկանությունը որոշում է կայացրել արգելափակել Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները
Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը…
Կենտրոնում, Նորք-Մարաշում և Էրեբունիում ոստիկաններն ու տեսչական մարմնի աշխատակիցները հսկողություն են իրականացրել
Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները․․․
Ամենաշատ