News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եթե կառավարությունը որեւէ քայլ չձեռնարկեր, եւ միջինում վարակի տարածման ինտենսիվությունը համարեինք 2,4 գործակցով եւ միջին ինկուբացիոն շրջանը ամերինք 5,6 օր, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտ 89 տոկոսը կլիներ վարակված: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Միայն Երեւանում մենք կունենայինք 8300 ծանր հոսպիտալացված դեպքեր: Բայց գիտեք, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները սկսվել են դեռեւս հունվարի 30-ից: Մենք արդեն իսկ փուլ-փուլ տարբեր սահմանափակումներ ենք մտցրել»,-ասաց նա:

Ավինյանի խոսքով, կիրառվող տարատեսակ սահմանափակումները մի նպատակ ունեն՝ վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնել, որ այդ թիվը լինի մեկից գիչ. «Դա նշանակում է, որ մեկ վարակակիրը կվարակի մեկից քիչ անձի: Մենք այս ուղղությամբ ունենք երկու հիմնական բլոկ. Առաջինը «Համաճարակների վեփրահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» գործառույթն է, որն առաջին իսկ օրից շղթաներն է վարակի հայտնաբերել, այն անձանց շրջանակը, որոնք ունեցել են կոնտակտ վարակակրի հետ եւ նրանց մեկուսացրել է: Երկրորդ բլոկը վերաբերում է արդեն գործունեության տեսակների սահմանափակումներին, նաեւ մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին: Այս երկու բլոկի միասնական ներգործությունը այս փուլում տալու է դրական արդյունք»:

Փոխվարչապետը հավելեց, որ ԱԺ-ում քննարկված նախագծի ընդունում թույլ էր տալու արդյունավետ կերպով արագ հայտնաբերել վարակակիրների հետ շփված անձանց շրջանակը. «Մեր նպատակն է այս կանխարգելման եւ մեկուսացման աշխատանքներն այնքան արդյունավետ դարձնել, որ սահմանափակումներից մնք քիչ-քիչ եւ փուլ-փուլ հրաժարվենք: Այսինքն եւս 10 օրով սահմանափակումները երկարաձգելը մեզ թույլ է տալու ամբողջովի ծավալել այդ աշխատանքները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ