News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2020 թվականին նավթի գները կպահպանվեն մեկ բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակում, քանի որ կորոնավիրուսի գլոբալ տարածմանն ուղղված միջոցառումները ազդում են պահանջարկի վրա, եւ ՕՊԵԿ+ գործարքի փլուզումը նպաստում է հումքի ավելցուկի մեծացմանը, ցույց է տվել Reuters-ի հարցումը:

40 վերլուծաբանի հարցման տվյալների համաձայն` Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց միջինում 38.76 դոլար կկազմի, ինչը 36 տոկոսով ցածր է փետրվարյան կանխատեսումներից` (60.63 դոլար):

Ամերիկյան West Texas Intermediate-ի համար կանխատեսումը իջեցվել է մինչեւ բարելի դիմաց 35.29 դոլար` փետրվար ամսվա համար կանխատեսվող 55.75 դոլարից:

Brent-ը եւ WTI-ն այժմ վաճառվում են բարելի դիմաց 20 դոլարի սահմաններում: Ընդ որում, Brent-ի գինը, հունվար ամսվա համեմատ, ընկել է գրեթե 70 տոկոսով, քանի որ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները թուլացրել են պահանջարկը, իսկ Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ գնային պատերազմը շուկայում հումքի ջրհեղեղի է հանգեցրել:

«Նավթի շուկան կորցրել է իր ստորին սահմանը, եւ մենք դրա վերադարձ չենք ակնկալում մինչեւ չորրորդ եռամսյակ»,- նշել է Քեյլին Բյորչը Economist Intelligence Unit-ից:

Նավթի գները, որոնք առանց այդ էլ ցածր էին, կտրուկ ընկան մարտ ամսին, երբ փլուզվեց նավթ արտահանող երկրների ՕՊԵԿ+ կազմակերպությունը: Ուրբաթ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարների միջեւ շփումներ չեն եղել` ոչ  ՕՊԵԿ+-ի երկրների թվի ավելացման հետ կապված, ոչ նավթային շուկաների կայունացմանն ուղղված համատեղ համաձայնագրի համար:

Վերլուծաբանները 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի օրական 0.7-5.0 միլիոն բարելով իջեցում են ակնկալում, ինչը ստվերում կթողնի անկումը 2009-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Կիեւի մարզում Տրիպոլյան ՋԷԿ-ը լրիվ քանդվել է ռուսական հարվածի հետեւանքով
Կիեւի մարզի Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է...
Նավթի գինը կայուն է
Չորեքշաբթի նավթի գինը կայուն է...
Ամենաշատ