News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այնքան էլ չեմ հասկանում այն մտահոգությունը, որ մարդու գտնվելու վայրի մասին տեղեկությունը կարող է ինչ-որ կերպ օգտագործվել նրա դեմ: Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրությունը հանելուց հետո առավելագույնը մեկ ամիս հետո, քանի որ բոլոր միջոցառումներն ընդունվում են ստեղծված իրավիճակից ելնելով:

«Մինչեւ հիմա արտակարգ դության շրջանում հանրության հետ աշխատանքում խնդիրներ չեն ծագել, եւ համագործակցությունը նորմալ է եղել: Սակայն մտցվող նորմերը վերաբերում են այն դեպքերին, երբ մարդը չի մտաբերում իր գտնվելու վայրը եւ շփումների շրջանակը կամ հիշում է, բայց ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում հայտնել: Եթե խնդիրը բջջային կապի օպերատորի կամ պետության հանդեպ վստահությունն է, ապա այստեղ կարելի է հիշել միայն այն, որ մենք բոլորս, այսպես թե այնպես, փոխանցում ենք բավականին կարեւոր տեղեկություններ «Գուգլի» եւ համացանցային այլ ռեսուրսների միջոցով»,- ասաց իշխող ուժի պատգամավորը: Նա կարծում է, որ վերը նշվածի համեմատությամբ՝ տեղեկությունը, որը պետությանը հասանելի է լինելու, միանգամայն աննշան է:

Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները տապալեցին քվեարկությունը: Չնայած «Իմ քայլին» հաջողվեց 65 ձայն հավաքել, պատգամավորների բավարար թվի բացակայության պատճառով նա չկարողացավ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ անցկացնել Կառավարության ներկայացրած սկանդալային օրենսդրական նախաձեռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ