News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի տրամաբանությունը հարեւան Վրաստանի համեմատ մի փոքր այլ է: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, որ Վրաստանում պարետային ժամ է հայտարարվել, թեպետ այնտեղ վարակիրների քանակը Հայասնաից հինգ անգամ պակաս է, արդյո՞ք չեք տեսնում մեզ մոտ եւս պարետային ժամ հայտարարելու անհրաժեշտություն:

«Մեր սահմանափակումների տրամաբանությունը մի փոքր այլ է, պարետային ժամի տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերին, տարբեր խանութներում եւ սուպերմարկետներում, այս տարբերակը քննարկել ենք եւ հասկացել, որ այն մոդելների վրա, որ մեր ձեռքի տակ են, ռիսկայնությունը վարակի տարածման ավելացնումն է»,- ասաց Տիգրան Ավինյանը:

«Մենք կարող է որոշ չափով փոփոխենք այն մեխանիզմները, որով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով եւ մասնավորապես աշխատանքի մեկնող անձինք մոտ երկու օրից պետք է ոնենան մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ իրենք պետք է գնան այսինչ տեղն աշխատանքի: Դա պետք է տրվի համապատասխան տնտեսվարողի կամ համապատասխան պետական հանրային մարմնի կողմից, որ այս մարդն այստեղ է աշխատում եւ պետք է ներկայանա աշխատանքի»,- ասաց Ավինյանը:

Պարետը նշեց, որ ունենալու ենք նմանատիպ հավելյալ միջոցառումներ, որանք խստացնելու են մարդկանց տեղաշարժման սահմանափակումները: «Պարետային ժամի հարցը քննարկվել է. եթե հիմա մենք գնահատենք՝ որքանով են իրականացված միջոցառումներն էֆեկտիվ,  ապա ասեմ՝ կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով: Տրանսպորտային փոխադրումները համեմատած նախկինի՝ 30 անգամ ընկել են, բայց այնումենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ մարդկային տեղաշարժեր տեղի են ունենում: Մենք ոչ թե պարետային ժամի ռեժիմ ենք մտցնում, այլ վերահսկողության նոր մեխանիզմներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Վրաստանում ստեղծվել է առաջնային օգտագործման պարենային մթերքների պահուստ, կա՞ արդյոք նման պահուստ ստեղծելու անհրաժեշտություն Հայաստանում, Ավինյանն ասաց. «Մենք մի օրինագիծ ենք ունեցել ԱԻՆ կողմից առաջարկված եւ արդեն իսկ ուժի մեջ մտած, որով ապահովվում են մեր պահուստների անընդհատ թարմացման նոր մեխանիզմներ, եւ այդ մեխնազիմները արդեն իսկ գործում են: Այս փուլում նմանատիպ հարցի վերաբերյալ քննարկման կարիք չունենք, այս փուլում հիմնական պարենային ապրանքներով լոգիստիկ առումով ապահովում կա, հավելյալ միջոցառումների կարիք չկա, որը չի նշանակում, որ ինչ-որ ժամանակ հետո մենք նմանատիպ միջոցառումների կարք չենք ունենա»,- շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովը, հավանաբար, հավանության կարժանացնի համավարակից հետո Հունգարիայի վերականգնման ծրագիրը
Հանձնաժողովնառանձին, հավանաբար, նաեւ հաջորդ շաբաթ ԵՄ կառավարություններին խորհուրդ կտա կասեցնել ԵՄ բյուջեից Հունգարիա փոխանցումների 65 տոկոսը կամ մոտ 7,5 միլիարդ եվրոն․․․
ՎԶԵԲ-ը զգուշացնում է «զոմբի-ընկերությունների» թվի աճի մասին՝ համավարակի դեմ պայքարի միջոցների երկարացման դեպքում
ՎԶԵԲ-ը պարզել է, որ այս խնդիրն ավելի արդիական է այն երկրներում, որտեղ գերակշռում են պետական ​​ընկերությունները եւ բանկերը․․․
Այս ձմռանը Գերմանիայում COVID-19 հիվանդության դեպքերի բռնկում է սպասվում
Մտավախություն ունենալով, որ վարակների թիվը կարող է աճել, Լաուտերբախն ասել է. «Մենք կունենանք նույնիսկ ավելի ուժեղ ալիք, քան կանխատեսվել է, եւ մենք գտնվում ենք ավելի վարակիչ տարբերակի շեմին»․․․
ԱՄԷ-ն չեղարկել է զբոսաշրջիկների համար քովիդի հետ կապված սահմանափակումների մեծ մասը
Բացի այդ, դիմակ կրելը դառնում է ոչ պարտադիր բոլոր բաց եւ փակ հաստատություններում․․․
Ջո Բայդենին Covid-19-ի դեմ բուստերային հերթական պատվաստումը կանեն
Ավելի քան երեք ամիս է անցել, ինչ Բայդենը ապաքինվել է կորոնավիրուսից, եւ հենց այդքան ժամանակ են առողջապահության փորձագետները խորհուրդ տալիս սպասել եւս մեկ պատվաստում ստանալուց առաջ․․․
Գերմանիայում Covid-19- սկզբից ի վեր գնված 800 մլն դիմակ կայրվի
Ըստ Spiegel-ի՝ համաճարակի սկզբում Գերմանիան 6 միլիարդ եվրո էր հատկացրել՝ դիմակներ գնելու համար...
Ամենաշատ