News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Քոչինյանը ֆեյսբուքյան գրառում է արել:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ գործընկերներ, ազատման դիմում եմ գրել զբաղեցրած պաշտոնից և այսօրվանից դադարեցնում եմ ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իմ պարտականությունները։Կարճատև դադար է պետք Թեկնածուական աշխատանքովս զբաղվելու համար»,– նշել է Քոչինյանը։

Արեգ Քոչինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, լրագրողներին, հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցներին, Hex Divison ընկերությանը՝ արդյունավետ համագործակցության և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ընձեռված հնարավորության և համատեղ աշխատանքի համար։

«Ապագայում ևս իմ աշխատանքային գործունեության և ձեռնարկումների մեջ նշանաբան եմ ունենալու հայաստանակենտրոնությունն ու հանրային շահը։Առողջություն և աշխատանքայինհաջողություններբոլորիս»,– գրել է Արեգ Քոչինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ