News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը բաց է, աշխատում է նաեւ հյուպատոսական բաժինը։ Այս մասին դեսպանության Facebook-յան էջում տեսաասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել հյուպատոսական բաժնի հետ, որն արագ պատասխանում է բոլոր հարցերին՝ չնայած նրան, որ սովորական վիզային ծառայությունները դադարեցված են։ «Դժվար է ասել, թե երբ կկարողանանք վերականգնել բոլոր ծառայությունների մատուցումը։ Եթե ձեզ մոտ արտակարգ իրավիճակ է ծագել, ես կոչ եմ անում կապվել մեր հյուպատոսական բաժնի հետ»,- նշել է դեսպանը։

Նա նաեւ հավելել է, որ եթե դիմումատուն նախկինում հյուպատոսական վճարում է կատարել, ապա այն մեկ տարվա ընթացքում ուժի մեջ կլինի։

Ինչ վերաբերում է ԱՄՆ քաղաքացիներին, որոնք չեն կարողացել մեկնել Հայաստանից՝ չվերթների դադարեցման պատճառով, դեսպանը խորհուրդ է տվել գրանցվել STEP ծրագրում, որը թույլ է տալիս ամերիկյան քաղաքացիներին տեղյակ լինել այն ամենին, ինչ հայտնի է վիրուսի տարածման մասին, ինչպես նաեւ ստանալ նոր տեղեկատվություն ավիաընկերություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ