News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Facebook-ը շարունակում է մշտապես կրելու համար պիտանի լրացուցիչ իրականության թեթեւ ակնոցի մշակումը։ Ընկերությունը գործընկեր է գտել ի դեմս Plessey դիսփլեյների բրիտանական արտադրողի, որը զարգացնում է microLED տեխնոլոգիան, հաղորդում է HighTech+-ը։

Facebook-ի եւ Plessey-ի միջեւ կնքված պայմանագրում խոսվում է ոչ թե ձեռքբերման, այլ Facebook-ի ինժեներների կողմից բրիտանական ընկերության արտադրական հզորությունների օգտագործման մասին։ Մասնավորապես, Plessey-ի գործարանում կմշակվի microLED դիսփլեյի նախատիպը, որը կդառնա նոր սերնդի հաշվիչ հարթակի մաս, հաղորդում է Venture Beat-ը։    

Նախկինում Plessey-ը զբաղվել է խելացի ակնոցներ թողարկող Vuzix-ի համար բաղադրիչների արտադրությամբ, իսկ վերջերս կենտրոնացել է microLED-երի վրա։ 

Առաջին AR-ակնոցները չէին կարողանում ստեղծել հագեցած, հստակ եւ աչքի համար հաճելի պատկերներ։ Իսկ հիմա, ըստ ընկերության ներկայացուցիչների, կիսահաղորդիչներով աշխատող իրենց RGB-դիսփլեյը պիքսելների բարձր խտությունը, վառ գույներն ու հստակությունը համատեղում է էներգիայի քիչ օգտագործման հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ