News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները որեւէ կերպ չեն համաձայնեցվում կորոնավիրուսի տարածման ժամանակ հակամարտության սառեցման մասին համաշխարհային հանրության կոչերի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նրա խոսքերով՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում միջադեպերը չի կարելի անսովոր ինչ-որ բան համարել։ «Դա կապված է այդ թվում նաեւ միջազգային դիտորդների բացակայության եւ Վիեննայի ու Պետերբուրգի համաձայնագրերի չկատարման հետ։ Այդ պատճառով, քանի դեռ պահպանվում է անորոշությունը, նման միջադեպեր, ինչպիսին տեղի են ունեցել երեկ, բացառել չի կարելի նաեւ ապագայում»,- նշեց Տարասովը։

Փորձագետը կոչ արեց Երեւանին եւ Բաքվին ժամանակավոր հրադադարի համաձայնագիր կնքել եւ միավորել ջանքերը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի դեմ, ինչը քաղաքական հասունության ցուցանիշ կլիներ։ Քաղաքագետը Ղարաբաղում ընտրությունները չկապեց ադրբեջանական զինված ուժերի երեկվա ագրեսիվ գործողությունների հետ։ «Եթե նպատակը լիներ այն, որպեսզի տապալվեին ընտրությունները կամ բնակչությոն ուշադրությունը շեղվեր վիրուսի հետ կապված իրավիճակից, Բաքուն առավել լուրջ գործողություններ կնախաձեռներ»,- ընդգծեց Տարասովը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքը տվյալ դեպքում, փորձագետը պարզաբանեց, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի, եթե Հայաստանը դիմի աջակցության խնդրանքով կամ այս կամ այն իրադարձությունը մեկնաբանելու խնդրանքով, այսինքն այ ամենը րորոշակի պրոցեդուրաներ է ենթադրում։ Հիշեցնենք, որ մարտի 30-ին ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել։

Հայկական Զինված ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր մղվել։ Հայկական կողմից կորուստներ չկան, հակառակորդի գործողությունների հետեւանքով երկու զինծառայողներ թեթեւ վիրավորումներ են ստացել։ Միաժամանակ հակառակորդը գնդակոծել է Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերը, որի հետեւանքով վիրավորվել է Ոսկեվանի բնակիչ մի երեխա, ով այդ ժամանակ պատշգամբում է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ